Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օֆշորի գործ. Նավասարդ Կճոյանի անունը տված վկայի հոգեկան առողջությունը կասկածի տակ են առնում

Ապրիլ 21,2016 14:49

«Օֆշորի» գործով վկաներից մեկը՝ ԱՄՆ քաղաքացի, Ամերիկյան համալսարանի դասախոս Արփի Բալյանը դատարանում վստահեցրել էր, որ խարդախության, փողերի լվացման մեջ մեղադրվող Աշոտ Սուքիասյանի հետ Կիպրոսում ինքն անձամբ տեսել է արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին: Նա վստահեցրել էր, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անձնագրի պատճենը, որի հիման վրա Կիպրոսում օֆշորային ընկերություն են բացել, Աշոտ Սուքիասյանին տվել է սրբազան Կճոյանը:

Վկան նաեւ պատմում էր, որ ամբողջ օրը Կճոյանը Աշոտ Սուքիասյանի հետ է եղել, դրա համար էլ չի զարմացել, երբ նրա անձնագրի պատճենը տեսել է օֆշորային ընկերության փաստաթղթերում:

Այսօր Aravot.am-ը Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով Արփի Բալյանի վկայությունը, նաեւ այն, որ գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ սրբազանը պետք է կանչվեն դատարան ու հարցաքննվեն, դուք դեմ չե՞ք լինի՝ նա պատասխանեց. «Արփի Բալյանի վարքագիծը խիստ կասկածելի էր, նաեւ նրա հոգեկան առողջ լինելու վիճակն էր կասկածելի: Տարբեր հակասական դրսեւորումներ ունեցավ, ինչ-որ հուզական վիճակների մեջ ընկավ, հոխորտաց, մեկ էլ արդեն լացում էր: Հակասական տարբեր վիճակի մեջ էր: Միայն վատառողջը ֆիզիկական առումով չէր, դրսեւորում էր կասկածելի հատկանիշներ: Նույնիսկ իր տված ցուցմունքների արժանահավատությունը կարելի էր ստուգել: Դատարանում իր հայտարարածները նախաքննական ցուցմունքի հետ էլ չէր համապատասխանում: Ինքը գնացել էր Կիպրոս՝ իր քրոջ ծնունդը նշելու համար եւ խառնվել էր մի տիրույթի, որի մասնագետը ինքը չէր»:

Մենք ճշտեցինք՝ դուք հարցո՞ւմ եք արել, վկան հոգեբուժարանում հաշվառվա՞ծ է եղել, որ ասում եք հոգեկան առողջ լինելը կասկածելի է՝ նա պատասխանեց. «Զուտ զգացողական եմ ասում, մարդկային վարքագիծը նաեւ տեսնել, լսելով է երեւում»:

Ըստ Յուրիկ Խաչատրյանի, Արփի Բալյանը, որպես տարիքով կին, իր զգացմունքային դրսեւորումներն է արտահայտել դատարանում, որը չի կարող արժանահավատ լինել:

Մեր դիտարկմանը, որ այս վկայի խոսքերը մեկին մեկ բռնում են Փայլակ Հայրապետյանի խոսքերին: Նա էլ է ասում, որ Նավասարդ Կճոյանը Աշոտ Սուքիասյանի հետ գնացել է Կիպրոս եւ ինքն անձամբ է նրանց ճանապարհել օդանավակայանից՝ Յուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Երկուսի խոսքը մեկ են արել, քանի որ շահագրգիռ կողմ են անընդհատ թմբկահարելու նշված հայտնի անձանց անունները: Աշոտ Սուքիասյանի վրա ռեալ փաստեր չեն կարող բերել, որ խարդախություն է արել, փողերի լվացում է կատարել, ուստի, այլ ելք չունենալով՝ նշված անձանց անունները մեջ բերելով՝ ուզում են հնչեղություն տալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Տիպիկ դատական կապիկություններ…
    Իսկ Դավիթ Հարությունյանը Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ՛՛փաստարկում՛՛ էր.
    -Թող դիմեն դատարան, եթե դատարանը պահանջի՝ ստորագրված ընտրացուցակները կհերկայացնենք…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930