Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների խորհրդի նախագահ, Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դավիել Միտովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին խոսեց ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների և ՀՀ Ընտրական օրենսգրքի շուրջ փոփոխությունների մասին:
ԵԽ նախարարների խորհրդի նախագահը գոհունակություն հայտնեց Հայաստանի` որպես անդամ պետության ստանձնած հանձնառությունների և պարտավորությունների կատարման առումով ու մասնավորապես հայտարարեց. «ԵԽ նախարարների խորհուրդը ողջունում է Հայաստանի` բարեփոխումների և որպես անդամ պետություն իր առջև ստանձնած հանձնառությունների հաստատուն քայլերով իրագործումը, ինչպես նաև ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ապահովման առումով նպատակադրվածությունը»:
Պարոն Միտովը շեշտադրում կատարեց նաև ՀՀ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ իրականացող գործընթացներին ու կարևորեց այն, որ այդ բարեփոխումներն իրականանան եվրոպական չափանիշներին համապատասխան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ