Ստրասբուրգ այցելած Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ԵԽԽՎ շենքում ընդունելություն է կազմակերպել Վրաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ, որին մասնակցել են բազմաթիվ հյուրեր։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։
Վրաստանի նախագահը ելույթ է ունեցել հավաքվածների առջև, որի ընթացքում ասել է. «Վրաստանի համար մեծ նշանակություն ունի, որ անկախության 25-ամյակը մենք նշում ենք եվրոպացի ընկերների շրջապատում, և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շենքում, որը եվրոպական ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության բարձրագույն խորհրդանիշն է»։
Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին իր խոսքում նաև շնորհակալություն է հայտնել եվրոպացիներին՝ Վրաստանին ցուցաբերած աջակցության համար. «Մենք անկեղծ հույս ենք հայտնում, որ այդ կարևոր փոխհարաբերությունները (նկատի ունի Վրաստանի և եվրոպական երկրների միջև փոխհարաբերությունները,-խմբ.) ոչ միայն կշարունակվեն, այլև ավելի կխորանան։
Բոլորին ակնհայտ է, որ մեր համագործակցության, ընդհանուր արժեքների, մշակույթի շնորհիվ Վրաստանը դարձել է դինամիկ, ժամանակակից և ժողովրդավարական երկիր»։
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ Վրաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը ներկա են եղել ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը, ԵԽԽՎ պատգամավորներ և Վրաստանի կառավարության ու խորհրդարանի մի շարք անդամներ։