Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. լիովին տրամաբանական ու իրավաչափ կլինի անկախությունը՝ տարածքների վերադարձի փոխարեն. «168 ժամ»

Ապրիլ 21,2016 12:57

«168 ժամի» հետ զրույցում ռուսական ԱՊՀ ինստիտուտի ղեկավար, քաղաքական գործիչ Կոնստանտին Զատուլինը, ով ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բազմիցս հանդիպումներ է ունենում ՌԴ իշխանությունների հետ, անիրատեսական համարեց քննարկվող սցենարները։ Ապա նա նշեց կարգավորման իր պատկերացումը։

Զատուլինն ասաց, որ կողմերը հստակ հասկանում են, որ լիովին տրամաբանական ու իրավաչափ կլինի անկախությունը՝ տարածքների վերադարձի փոխարեն, բայց և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում չի բավականացնում քաղաքական կամքը, քանի որ անհանգստանում են, որ նման զիջում անելու ցանկացած փորձ բացասաբար կընկալվի հասարակության մի մասի կողմից, ինչպես՝ Հայաստանում, այնպես էլ՝ Ադրբեջանում։

«Ես հիանալի կերպով հասկանում եմ, Ադրբեջանի համար ընդհանրապես անընդունելի է այդ հարցը, Հայաստանում ևս կան քաղաքական գործիչներ, որոնք պնդում են, որ չպետք է տարածքներ վերադարձվեն։ Սրանք ծայրահեղ տեսակետներ են, որոնք դժվար է հաղթահարելը, բայց դրանք հաղթահարելը հեշտ կլիներ, երբ միջնորդները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը ու ՌԴ-ն, ամուր պայմանավորվեն այս հարցի շուրջ և այնպիսի գիծ քաշեն, որ ստիպեն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին գնալ նման պայմանավորվածության։ Սա միակ արագ կարգավորման տարբերակն է, երբ յուրաքանչյուր կողմ Բաքվում և Երևանում կարող է ասել, որ այլ բան էին ցանկանում, բայց իրենց ստիպեցին, հիմա անելու բան չկա»,- ասաց Զատուլինը։

 

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Ղրիմը որ վերադարձնեք Ուկրաինային լիովին տրամաբանական ու իրավաչափ կլինի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանելու փոխարեն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930