Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի խումբ գյուղացիներ Հովիկ Աբրահամյանի մոտ են

Ապրիլ 21,2016 12:43

Այս պահին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում Արարատի մարզի Քաղցրաշեն եւ հարակից գյուղերի բնակիչները: Նրանք պահանջում են վճարել դեռ անցյալ տարի մթերած խաղողի գումարները:

Գյուղացիների ներկայացմամբ՝ արդեն 8 ամիս է, Պռոշյանի, Քաղցրաշենի եւ Տափերականի գործարանները չեն վճարում գյուղացիների գումարները: Քաղցրաշենցիներն ասում են, որ իրենք բանկերին հսկայական գումարներ են պարտք, որոնց հսկայական տոկոսներ են գումարվում, քանի որ գործարանը իրենց պարտքերը չի մարում:

Գյուղացիներն ասում են, որ որոշ մարդիկ արդեն սկսել են քանդել իրենց խաղողի այգիները, որովհետեւ չեն ուզում մշակել այսպիսի պայմաններում: Գյուղացիներից մեկն Aravot.am-ին ասաց. «Այսօր իմ երեխան սոված է, Քաղցրաշենի գինու գործարանը 700.000 դրամ է պարտք, ես հիմա ի՞նչ անեմ»: Գյուղացիներից մեկն էլ ասաց, որ արդեն գյուղերում տնետուն են մտնում ինչ-որ անձինք եւ սպառնում՝ ինչո՞ւ եք բողոքում, ինչո՞ւ եք ցույց անում:

Բողոքի ցույցի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ գործարանի տնօրինությունը գյուղացիներին ասել է՝ «կառավարությունը ստիպել է մթերել խաղողը, ես էլ մթերել եմ, դե հիմա թող գան՝ կողքս կանգնեն»:

Մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

Քիչ առաջ մի խումբ գյուղացիներ մտան կառավարության շենք, հավանաբար վարչապետի հետ հանդիպման:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930