Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի գլխավոր խորհրդական. Առանց նախապայմանների Հայաստանը պետք է անհապաղ լքի Լեռնային Ղարաբաղի տարածքը. Sabah

Ապրիլ 21,2016 12:33

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեթին Գյունդողդուն, Թուրքիայում սովորող ադրբեջանցի ուսանողների և այլ անձանց հետ միասին այցելել են Թուրքիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիկ Նուսրաթ Բաղիրովին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah լրատվական կայքը։

Ադրբեջանցի դեսպանի հետ կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն իր ցավակցություններն է հղել ադրբեջանցի դեսպանին՝ 2016թ. ապրիլի սկզբին ԼՂՀ հակամարտության գոտում սպանված ադրբեջանցի զինվորականների մահվան կապակցությամբ։ Թոփչուն Ադրբեջանին և Թուրքիային նմանեցրել է երկվորյակ եղբայրների։

Դեսպան Բաղիրովին այցելած նախագահի գլխավոր խորհրդականն իր խոսքում մասնավորապես ասել է. «Այստեղից ևս մեկ անգամ ազդարարում ենք ամբողջ աշխարհին՝ Թուրքիան և Ադրբեջանը մեջք մեջքի տված երկվորյակներ են։ Անհրաժեշտ է, որ ամբողջ աշխարհը գիտակցի սա։ Եթե Ադրբեջանին ինչ-որ բան է պատահում, մենք այստեղ մեր սրտով զգում ենք»։

Իր խոսքում Թոփչուն պահանջել է, որ Հայաստանը առանց նախապայմանների և անմիջապես լքի Լեռնային Ղարաբաղի տարածքը։

Ադրբեջանի դեսպան Բաղիրովը իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականին՝ այցելության և ԼՂՀ հակամարտության վերաբերյալ Թոփչուի արտահայտած մտքերի համար։

Ադրբեջանի դեսպանը հիշեցրել է նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի խոսքերը. «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, նրա վիշտը մեր վիշտն է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930