Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի բան, համենայն դեպս, որեւէ մակարդակում չի հերքվում, տարածքների վերադարձը. «Ժողովուրդ»

Ապրիլ 21,2016 12:13

Լավրովը գալիս է Երեւան՝ լսելու ՀՀ իշխանությունների պատասխանը։ Դա արվում է ադրբեջանա-ռուսական ինֆորմացիոն բավականին հզոր գրոհի պայմաններում, երբ ռուսական ազդեցիկ լրատվամիջոցները, երկրորդելով Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությունը, մեկը մյուսի հետեւից ծավալուն հոդվածներ են գրում այն մասին, որ առաջիկա օրերին Պուտինի նախաձեռնությամբ սկսվելու է բանակցային նոր, ինտենսիվ փուլ, որի արդյունքում Պուտինը կողմերին «համոզելու է գնալ ցավոտ փոխզիջումների», որն ավելի շուտ պարտադրանք է։

Ուշագրավ է, որ սրանից հետո հայկական կողմից արդեն խոսվում է ոչ թե Մադրիդյան փաստաթղթի մասին, այլ ասվում է, որ Հայաստանը կողմ է «կազանյան փաստաթղթի» շուրջ բանակցություններին, որի մասին հանրությունն ավելի քիչ է տեղեկացված։

Մի բան, համենայն դեպս, որեւէ մակարդակում չի հերքվում, տարածքների վերադարձը, որն առկա է բանակցված բոլոր փաստաթղթերում։

Ըստ ամենայնի, Ռուսաստանը Հայաստանին «համոզելու» է նախ եւ առաջ՝ազատագրված շրջաններից առնվազն մեկ-երկուսը վերադարձնել՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու եւ Ադրբեջանին իրական բանակցային դաշտ վերադարձնելու համար, իսկ մեզ համար՝ ոչնչի դիմաց։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930