Լրահոս
Օրվա լրահոսը

Տղերքը կռվում են չխնայելով ամենաթանկը` կյանքը

Ապրիլ 21,2016 12:06

Բանակն է մեր խաղաղության ու անկախության հիմնական երաշխավորը: Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակն ու հայրենիքի խախտված անդորրն անհանգստացնում է յուրաքանչյուրիս: Արցախյան քառօրյա գոյամարտն, ու նրան հաջորդած կորուստների թիվը մտահոգիչ է: Զինվոր ունի ողջ հայ ժողովուրդը: Հազվադեպ ենք հանդիպում ընտանիքներ,որտեղ ծառայող, կամ զինվորական ծառայությունը` հայրենիքի առաջ կատարած զավակներ չլինեն: Հայրենիքն ու ընտանիքը հավասար հարթակների վրա են: Իսկ լարված ընտանիքում հանգիստ ապրելն անհնար է :

Մենք ենք մեր տերը մեր երկրի, և մեր հայորդիների կյանքի գնով պահպանվող խաղաղությունն այսօր առավել ենք գնահատում: Միասնականությունն ու կամքը,հայկական բանակի նկատմամբ հավատն ու վստահությունն են, որ ուժ են տալիս հայոց մայրերին` կրելու ցավը,և շարունակել ապրելու գոյության կռիվը: Ամեն անգամ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի լարված, ու վերջին ժամանակներս զոհերով լի դեպքերը կարծես սթափեցրին յուրաքանչուրիս: Տարակարծիք մեկնաբանությունների ֆոնին հասարակությունը ցայտնոտի մեջ է հայտնվել: Բայց ստեղծված իրավիճակն ունի իր հստակ բացատրությունը: Կա բացարձակ մի ճշմարտություն` տղերքը կռվում են չխնայելով ամենաթանկը` կյանքը….

Հիշում եմ` երբեմն ոգևորող,երբեմն ընկճող ու ցավեցնող հակասական զգացողությունները ,երբ տեսնում էի հայ ժողովրդի միասնական ոգին, համախմբված պայքարը, հայ զինվորին օգնելու,մի փոքրիկ լումա սահմանին կանգնած հայորդիներին ձեռք մեկնելու պատրաստակամությունը, և անգիտակցաբար ամեն ինչ բանակին տալու ցանկությունը: Հայրենասիրությունը խոսքերով չեն բացատրում: Շատ անգամներ եմ փորձել հասկանալ ինչ է հայրենիքն ու հայրենասիրությունը: Քառօրյա գոյապայքարը տվեց ինձ հուզող հարցերիս պատասխանները:

Բանակն իսկապես զորեղ է զորեղ թիկունքով: Անհատապես, խմբակային թե պարզապես ամբոխով ` մենք պետք է լինենք մեր հայրենիքի,մեր երիտասարդ եղբայրների կողքին: Ցավն անասելի մեծ է զոհված հայորդիների ընտանիքների, և առհասարակ հայերիս համար: Բայց կա մի բան` հայրենիքն ու հողը պահպանելու, նրա շենությունն ու խաղաղությունը անխախտ պահելու համար միշտ էլ զոհեր եղել են, կան ու դեռ կլինեն….Միտքս եկան բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի խոսքերը.

Բարձունքը մերն է, տղերքը չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին:
Դիպան աստղերին՝ աստղերը հանգան
Ու լեղի քսվեց մեր ցամաք հացին…

 Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930