Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Կարծում եմ, առաջիկա 1-2 ամիսներին լուրջ ռազմական բախումներ չեն լինի». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 21,2016 11:58

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը պատասխանել է նաեւ դարաբաղյան հարցում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ հարցերին։

Որքանո՞վ է բանակցային գործընթացի վերսկսումը կամ պատերազմական գործողություններին վերադարձը կախված համաշխարհային բեւեռներից։

– Եվրոպան եւ Արեւմուտքը մշտապես կողմնակից են, որ այստեղ խաղաղություն լինի։ Դա բխում է իրենց նյութական շահերից, որովհետև իրենք ուզում են, որ իրանական եւ թուրքմենական գազը այս տարածաշրջանով

հասնի Եվրոպա։ ՈԴ-ն դա չի ուզում, հետեւաբար առաջին խնդիրը այդ ճանապարհը փակելն է: Այս պատերազմի արդյունքում առաջիկայում որեւէ եվրոպացի կամ ամերիկացի փող չի դնի Ադրբեջանով կամ Հայաստանով գազամուղ տանելու համար։

Եվ քանի որ իրենք այդ խնդիրը այդ չափով լուծել են, կարծում եմ, հիմա իրենք էլ հակված չեն լինելու ռազմական գործընթացների։ Կարծում եմ, առաջիկա 1-2 ամիսներին լուրջ ռազմական բախումներ չեն լինի։ Բայց դա նաեւ կախված է բանակցությունների գործընթացից, մեր վրա ունեցած ճնշումներից։

Իսկ որ հստակ ճնշումներ են լինելու ՀՀ իշխանությունների վրա, որ իշխանությունները գտել են քաղաքական ուժեր, որոնք կպաշտպանեն իրենց լուծումների գնալու հնարավորությունը ու դաշտը կբաժանվի կողմնակիցների եւ «դեմ»-երի, դա էլ շատ հնարավոր եմ համարում։

Կարծիքներ են հնչում, որ այս բարդ իրավիճակում Սերժ Սարգսյանը կարող է ազգային համաձայնության կառավարություն ձևավորել։ Ի՞նչ կարծիքի եք, կգնա՞ նա նման քայլի եւ արդյունքում ի՞նչ կստացվի։

– Բացառում եմ նման բան։ Ազգային համաձայնությունը բառեր չեն միայն։ Մեր հասարակությունը ապացուցեց, որ ինքը հայրենիքը պաշտպանող է, ինքը զոհվելու իր իրավունքից ամբողջությամբ օգտվում է, բայց ինքը այլ իրավունքներ էլ ունի չէ՞։ Դրանք ոտնահարող իշխանությունը ինչ-որ համաձայնության կառավարությո՞ւն ձեւավորի։ Եթե իրենց համար բանակցային գործընթացում խնդիր հեշտացնելու հարց ունեն, պետք է առաջինը երկրում ներքին արդարության հարցը լուծեն։

Ա. Հ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930