Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը եւ Ալիեւը կհասկանան, որ իրենք չեն այն գործիչները, որոնց վերապահված է Ղարաբաղի հարցի լուծումը. «Հրապարակ»

Ապրիլ 21,2016 11:49

Զորքը խաղաղարար է, եթե ունի միջազգային հանրության հավանությունը որեւէ հարցի կարգավորման ժամանակ։ Մնացած բոլոր դեպքերում, եթե նույնիսկ կողմերից մեկն էլ խնդրի խաղաղապահներ մտցնել, դա չի կարող դիտվել իբրեւ խաղաղապահ առաքելություն։

Մոսկվան եւ Բաքուն, ամենայն հավանականությամբ, սպասում էին, որ ապրիլի 2-3-ին հենց Հայաստանը կխնդրի խաղաղապահներ ուղարկել, բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Հայկական զորքերը չընկրկեցին՝ տապալելով ոչ միայն Պուտին-Ալիեւ գործարքը, այլեւ ռուսական փառապանծ զենքի մասին առասպելը։

Կարճ ժամանակ անց Պուտինը եւ Ալիեւը կհասկանան, որ իրենք չեն այն գործիչները, որոնց վերապահված է Ղարաբաղի հարցի լուծումը։ Այսօր ոչ Պուտինը եւ ոչ էլ Ալիեւը չեն կարող երաշխիքներ տալ, որ մոտ ժամանակներս Ադրբեջանում չի կարող իրականացվել Հարավսլավիայի կազմաքանդման ծրագիրը։

Մեկ էլ կպարզվի, որ, ինչպես Ելցինի ժամանակ, ռուսական զորքերը, հակամարտության օջախին այդքան մոտ լինելով հանդերձ, չեն կարողացել ոչինչ անել եւ մի նոր Կոսովո, եթե չասենք՝ այլ մանր-մունր անկախություններ են հռչակվել Ալիեւի հոր բոստանում։

Հետեւաբար, Մոսկվան մտածելու տեղ ունի, թե ինչ է ասելու հետո, երբ վերջնականապես ձախողի իր «լավրովյան պլան» կոչվող ավանտյուրան, որի առաջին փուլը՝ բլից կրիգով հայերին զիջումներ պարտադրել, արդեն իսկ ձախողել է։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930