ԱՄՆ թուրքական համայնքը ակտիվորեն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 101-ամյակին և այս օրերին հակահայ միջոցառումների շարք է իրականացնում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Մասնավորապես Նյու Յորքի աշխարհահռչակ Բրուքլին կամրջի հարևանությամբ շուրջ 150 երիտասարդ է հավաքվել, որոնք մոտավորապես տասը րոպե տևողությամբ հակահայկական բնույթի միջոցառում են իրականացրել։ Երիտասարդների մեծ մասը ամերիկացի է եղել, նրանք կրել են կարմիր շապիկներ, որոնց վրա պատկերված է եղել Թուրքիայի դրոշի մաս կազմող սպիտակ կիսալուսինն ու աստղը, իսկ թիկունքին գրված է եղել «Ճշմարտությունը հավասար է խաղաղությանը»։
Միջոցառման կազմակերպիչներից մեկը մեկնաբանել է տեղի ունեցածը. «Մենք ցանկանում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցով զբաղվեն պատմաբանները։ Այսօրվա այս ակցիայով մենք ցանկանում ենք, որ այդ մասին խոսեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները»։
Սրանից բացի ԱՄՆ թուրքական համայնքը ինքնաթիռներ է վարձակալել, որոնց իրականացրած թռիչքների հետևանքով երկնքում Հայոց ցեղասպանությունը ժխտող կոչ էր են հայտնվել։