Այսօր՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 5 ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Աճառյան փողոց՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է տղամարդու դի:
Պարզվել է՝ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 54-ամյա Խաչատուր Քիթափսզյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես ուղեմասի տնօրեն, իսկ «07»-ի վարորդը աշխատում է նույն ՓԲԸ-ում՝ որպես փոխտնօրեն
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում