Ղազախստանի փոխվարչապետ Դարիգա Նազարբաևան Եվրասիական մեդիա ֆորումի ընթացքում ընթերցել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ուղերձը՝ ուղղված ֆորումի պատվիրակներին։ Այս մասին տեղեկացնում է vlast.kz կայքը։
Նախագահ Նազարբաևի ուղերձի մեջ մասնավորապես հիշեցվել է, որ Ղազախստանի նախագահը առաջարկել է «Խաղաղություն. 21-րդ դար» մանիֆեստը, որի նպատակը աշխարհում առկա պատերազմներն արմատախիլ անելն է։ Ուղերձում մասնավորապես հնչել է. «Այս դարը, շնորհիվ համընդհանուր կամքի, պետք է լինի կառուցողական երկխոսության հաղթանակի դարաշրջան»։
Եվրասիական մեդիա ֆորումի մասնակիցներին ուղղված Նազարբաևի ուղերձում նշվում է, որ Ղազախստանի նախագահը մեծ հույսեր է կապում ֆորումի աշխատանքների հետ, որոնք կնպաստեն համաշխարհային հաղորդակցման և ընդհանուր երկխոսության զարգացմանը։
Տեղեկացնենք, որ Եվրասիական մեդիա ֆորումը 13-րդ անգամ տեղի է ունենում Ղազախստանում։