Շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո վերսկսել են պայքարը չեմպիոնի կոչման համար:
Կանանց առաջնությունում Տաթեւ Աբրահամյանը վեցերորդ տուրում հաղթելով Սաբինա Ֆրանչեսկա Ֆուազորին՝ Իրինա Կրուշի եւ Նազի Պաիկիձեի հետ միասին 4,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր նա խաղալու է ետնապահ Ալիսա Մելեխինայի հետ:
Տաթեւ Աբրահամյանը ծնվել է Երեւանում: Նա Հայաստանի աղջիկների հնգակի չեմպիոն է, Եվրոպայի մինչեւ 12 տարեկանների մրցանակակիր, 2005 թվականի ԱՄՆ-ի արծաթե մեդալակիր, 2006 թվականի մինչեւ 18 տարեկանների Ամերիկա աշխարհամասի չեմպիոն, 2010 թվականի ԱՄՆ բրոնզե մրցանակակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ uschesschamps.com-ի