Այսօր Երևան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Լավրովի հայաստանյան այցից առաջ ռուսական «Իզվեստիա» պարբերականը հրապարակեց տեղեկություններ ղարաբաղյան կարգավորման, այսպես ասած, Պուտինի կամ Լավրովի պլանի մասին, որը քառօրյա պատերազմից հետո փորձելու է իրականություն դարձնել Մոսկվան:
«Իզվեստիայի» հրապարակումներում, ըստ էության, նորություն, որպես այդպիսին, չկար: Թեև, խոշոր հաշվով, ոչ մի նորություն սպասել պետք էլ չէր, քանի որ կողմերը կարծես թե բավական բաց հայտարարել են, այսպես կոչված, կազանյան բանակցությունների առարկային վերադառնալու մասին: Սակայն, «Իզվեստիայի» հրապարակումը զգալի ինտրիգ ավելացրեց Լավրովի այցի առումով, առավել ևս, որ ապրիլի 7-ին էլ Լավրովը Բաքվում էր:
Այնուամենայնիվ, կա՞ այդ ինտրիգը, թե՞ ոչ: Սա մի հարց է, որի հստակ պատասխանը հասարակությունը չի ստանա առնվազն առաջիկա օրերին և միգուցե նույնիսկ ամիսներին՝ այն պարզ պատճառով, որ բանակցային գործընթաց կոչվածը հասարակության համար փակ գործընթաց է, և չկան դրա բովանդակության վերաբերյալ հաշվետվություն և տեղեկատվություն: Այս առումով մնում է միայն ենթադրել, թե ինչքանով է Լավրովի այցը ճակատագրական կամ վճռորոշ: Եվ այս առումով, իհարկե, կցանկանայինք ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա:
Արդյո՞ք Ռուսաստանը չէր կարող վերահսկել հատկապես ռուսական լրատվամիջոցներով եղած «պլանի» վերաբերյալ որևէ արտահոսքի առկայություն: Իհարկե՝ կարող էր: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ չի վերահսկել: Չէ՞ որ ակնհայտ է, որ նմանօրինակ արտահոսքերը միայն ու միայն լրացուցիչ բարդություններ են առաջացնում բանակցությունների առաջընթացի համար, բոլոր դեպքերում: Եվ ուրեմն՝ պետք է ենթադրել, որ որևէ «պլանի» առկայությամբ հանդերձ, Մոսկվայի առաջ ներկայումս չկա այն ամեն գնով անցկացնելու խնդիր: Եվ ոչ թե այն պատճառով, որ նման ցանկություն չկա, այլ որովհետև նման շատ մեծ ցանկության ակնհայտ առկայությամբ հանդերձ, Մոսկվան այսօր նման հնարավորություն չունի:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում