Բաց նամակ ՀՀ մշակույթի նախարար
Տիկին Հասմիկ Պողոսյանին
Հարգելի տիկին Պողոսյան,
Անցյալ տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակում Երևանում մեծ թափով քարոզվում էր թուրք ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Սպի» ֆիլմը: Այն վեց ամսից ավել ցուցադրվում էր Մոսկվա կինոթատրոնում, իսկ բավարար թվով հանդիսատես հավաքելու համար Երևանի մետրոյի կայարաններում և հանրային վայրերում տեղադրված էին բազմաթիվ պաստառներ:
Կարդացեք նաև
2015 թ. լույս ընծայվեց ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմություն» ֆիլմը, որը ցուցադրվեց Ոսկե Ծիրան կինոփառատոնի բացման և փակման արարողությունների ժամանակ: 2015 թ. աշնանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հովանու ներքո նույնպես մեկ անգամ խիստ սահմանափակ թվով հանդիսատեսներ հնարավորություն ունեցան դիտելու Գեդիկյանի ֆիլմը:
Չէի ցանկանա համեմատական անցկացնել երկու ֆիլմերի գեղարվեստական արժեքի միջև, սակայն կցանկանայի հարցնել, Ձե՛զ, որպես Հայաստանի մշակութային քաղաքականության պատասխանատու, ինչո՞վ է պայմանավորված թուրք ռեժիսորի ֆիլմի լայնածավալ քարոզարշավը և սփյուռքահայ ռեժիսորի ֆիլմի հանդեպ անտարբերությունը Հայաստանում: Ավելին, ի՞նչ քայլեր է մշակում ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում և սփյուռքում Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմություն» ֆիլմը հանրայնացնելու ուղղությամբ:
Կանխավ շնորհակալ եմ:
Արշալույս Սարոյան
ՀՀ քաղաքացի
Ինչո՞ւ չեք հանրայնացնում Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմությունը» … Որովհետեև ամբողջ կառավարությունը,սկսաց ամենափոքր չինովնիկից, մինչև մեծը,նախարարներ,փոխնախարարներ,վարչության պետեր և այլն, երիթուրքեր են (հուսով եմ չեք մոռացել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որը ողջագուրգուրվաց նկարվել էր թուրքական “գորշ գայլեր” ներկայացուցիչի հետ,մեր հենց կենտրոնական հրապարակում) ,որոնց համար հոգեհարազատ են միայն թուրքական երանգները: