Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է խանգարում այսօրվանից ձեռնամուխ լինել ընտրողների ցուցակների «սանմաքրման» աշխատանքներին. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 21,2016 08:12

Քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներն իրենց «հանրային հաշվետվության» մեջ հանգամանորեն, կետ առ կետ շարադրել են՝ ինչ էին ուզում, եւ ինչ ստացվեց իշխանության հետ երկխոսության ընթացքում։ Մասնավորապես հիասթափությամբ են արձանագրում, որ միասնական փաստաթղթով քվեարկության հարցը չի լուծվել՝ «համարվել է ներկայումս անիրատեսական՝ ելնելով տեխնիկական սահմանափակումներից եւ այդպիսով շարունակելի դարձնելով մտահոգությունները տարբեր փաստաթղթերի միջոցով բազմակի քվեարկություն կազմակերպելու հնարավորության վերաբերյալ»։

Ստորագրված ցուցակների հրապարակման հետ կապված՝ «առաջընթաց» չի արձանագրվել. իշխանությունը մնացել է իր կարծիքին՝ որ դա հակասում է օրինակելի ընտրությունների եվրոպական չափանիշներին, եւ պնդել քվեարկությունից հետո ցուցակներին ծանոթանալու եւ դրանցից քաղվածքներ անելու տարբերակը։

Ինչ վերաբերում է ընտրողների ռեգիստրը «պետական կառույցների, ոչ իշխանական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության համատեղ ուժերով՝ տնետուն այցելությունների միջոցով «մաքրելու» եւ Հայաստանից բացակայող անձանց բացահայտելու» պահանջին, իշխանությունն այս դեպքում էլ մասամբ ընդառաջ է գնացել ընդդիմախոսներին՝ առաջարկելով սեփական ուժերով լուծել այդ խնդիրը։

Հարց է ծագում՝ եթե այդքան շահագրգիռ են ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վստահությունը բարձրացնելու հարցում, ի՞նչն է խանգարում այսօրվանից ձեռնամուխ լինել ընտրողների ցուցակների «սանմաքրման» աշխատանքներին։ Արդյոք դա չէ՞ ընտրական ինստիտուտի բարեփոխմանն ուղղված ջանքերը շարունակելու լավագույն ճանապարհը, որի մասին խոսում են ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը իրենց հայտարարարության մեջ։

Առավել եւս, որ ՀԱԿ-ը միշտ հակված է եղել «տնետուն» այցելություններին, ավելին՝ ունի այդ փորձը։ էլ չենք ասում, որ դա շատ լավ հնարավորություն է օգտակարը համատեղելու հաճելիի հետ՝ ներկա-բացակա քաղաքացիների ցուցակները ճշգրտելուն զուգահեռ պրոպագանդելու սեփական ծրագրերը եւ գաղափարները։

Համաձայնեք՝ ընտրություններում հաջողելու ավելի լավ միջոց դժվար է հորինել։ Մնում է, որ ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը թեւքները քշտած գործի անցնեն՝ բողոքելու փոխարեն։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930