Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

12-օրյա այց Հնդկաստան

Ապրիլ 21,2016 13:15

Օրերս 12-օրյա այցով Հնդկաստանում էր գտնվում լրագրողների մի խումբ, որը փորձում էր բացահայտել երկրի մշակույթը, ապրելակերպը, կապ հաստատել եւ ամրապնդել Հնդկաստանի հետ: Այցը կազմակերպվել էր «Լոտոս» հասարակական կազմակերպության օժանդակությամբ:

Լրագրողները, ի թիվս այլ տեսարժան վայրերի, հանդիպեցին ԶԼՄ-ների հետ կապերի ինստիտուտի զարգացող երկրների ուսանողների բաժնի դեկան Անանդ Փրադհանին եւ ռադիոհեռուստաժուռնալիստիկայի բաժնի ղեկավար Շաշվատի Գոզվամին: Շաշվատի Գոզվամին նշեց, որ հեռուստառադիոժուռնալիստիկան զարգացող ժուռնալիստիկայի կարեւոր մասն է կազմում:

Այս ինստիտուտը հնարավորություն է տալիս զարգացող երկրների գործող ժուռնալիստներին մասնակցել 6-ամսյա որակավորման բարձրացման դասընթացներին, ստանալ կրթաթոշակ, անվճար կեցություն եւ իհարկե՝ որակյալ կրթություն:
Հնդկաստանն ունի բոլոր «գայթակղությունները» զբոսաշրջիկներին գրավելու, ընդունելու եւ հմայելու համար: Բացի հայտնի Թաջ Մահալից, Հնդկաստանում եղանք այնպիսի զարմանահրաշ տաճարներում, ինչպիսիք են՝ Ակշերդամը, Լոտոսի տաճարը, Քութուբ Մինար կոչվող ճարտարապետական համալիրը, վայելեցինք «Երազանքների թագավորություն»-ում բեմադրվող «Զանգուրա» պատմական թեմայով շոու-ներկայացումը եւ այլն:

hndkastan_2
Անմոռանալի էր շատրվանների 3D-ով բեմադրած լազերային շոուի ցնցող տպավորությունն Ակշերդամում:

Ագրա, Ջայպուր, Քաշմիր, Լադակխ քաղաքներն առանձնանում են հնամյա հուշարձաններով: Երկիրը հետաքրքիր է նաեւ իր լեռնային, ծովափնյա, անտառային, անապատային բնությամբ: Հնդկաստանն անհավանական զարմանալի է նաեւ իր սովորույթներով ու խոհանոցի բազմազանությամբ:
Ճամփորդության վերջում լրագրողների խումբը հյուրընկալվեց Գոայի Ալիլա Դիվա հյուրանոցում: Պորտուգալիայի նախկին գաղութն աչքի էր ընկնում իր ինքնատիպ ճարտարապետությամբ, զարմանահրաշ բնությամբ եւ իհարկե՝ ծովափնյա հանգստով:
Հնդկաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ հյուրընկալելու հայ զբոսաշրջիկներին՝ պարգեւելով անմոռանալի հանգիստ:

ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
20.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930