Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի կոնսենսուսով. ԱԺ 4 պատգամավորներ

Ապրիլ 20,2016 23:55

civilnet.am. Ազգային ժողովի չորս պատգամավորներ` Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը, հանդես են եկել հայտարարությամբ, որում վերահաստատում են նոր Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու իրենց մոտեցումները` նշելով, որ այն պետք է ընդունվի կոնսենսուսով:

«Ընտրական նոր օրենսգրքի քննարկման «4+4+4» ձևաչափի հաստատումից անմիջապես հետո մենք հրապարակավ աջակցեցինք իշխանական կոալիցիայի մաս չկազմող ԱԺ խմբակցությունների և հասարակական կազմակերպությունների համատեղ ներկայացրած հինգ պահանջներին։ Մենք հույս ունեինք, որ բանակցությունների արդյունքում կհաջողվեր հասնել կոնսենսուսի, ինչը հատկապես այսօրվա իրողությունների պարագայում խիստ կարևոր է։

Ցավով պետք է արձանագրել, որ կողմերի հրապարակային հայտարարություններից պարզ է դառնում, որ չի կայացրել համաձայնություն առանցքային որևէ հարցի վերաբերյալ։ Չեն գտնվել փոխադարձաբար ընդունելի լուծումներ։

Այս պայմաններում մենք անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից անզիջում վարքագիծը և հինգ պահանջներին ընդառաջ չգնալու գործելաոճը։ Դա չի բխում մեր պետության և հասարակության շահերից։

Մենք վերահաստատում ենք մեր մոտեցումները Ընտրական նոր օրենսգիրքը բարեփոխելու ուղղությամբ և պնդում ենք, որ այն պետք է ընդունվի կոնսենսուսով։ Եվ պետք է շարունակել քննարկումները այդ ուղղությամբ»,- ասված է չորս պատգամավորների հայտարարության մեջ։

***

Ընտրական օրենսգրքի նախագիծը կառավարությունը հաստատեց մարտի 3-ի նիստին և ուղարկեց խորհրդարանի հաստատմանը: Ըստ ժամանակացույցի՝ մինչև հունիս նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունված լինի, որով և կանցկացվեն 2017թ. խորհրդարանական ընտրությունները:

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 ձևաչափով բանակցությունները Ազգային ժողովում մեկնարկել էին մարտի 30-ին: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկած այս ձևաչափը նախատեսում էր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ բանակցություններ` իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների, նաև հասարակական կազմակերպությունների չորսական ներկայացուցիչների մասնակցությամբ:

4+4+4 պայմանական ձևաչափով քննարկումներին մասնակցած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ապրիլի 20-ին հանրային հաշվետվություն են ներկայացրել, որում նշում են, որ չնայած ներդրված ջանքերին՝ ակնկալվող կոնսենսուսը չկայացավ, և «քննարկումները ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների անզիջում դիրքորոշման պատճառով որևէ էական արդյունք չտվեցին, որը կարելի լիներ գնահատել որպես Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխման նախադրյալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930