Այսօր Բաթումում մեկնարկած ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիի» երրորդ մրցաշարի մեկնարկային տուրում Էլինա Դանիելյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Ֆրանսիան ներկայացնող Ալմիրա Սկրիպչենկոյի հետ:
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Ստավանգերում ընթացող «Norway Chess» գերմրցաշարում երկրորդ անգամ անընդմեջ բաժանեց միավորը: Նրա մրցակիցը նորվեգացի Նիլս Գրանդելիուսն էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի Ֆեյսբուքյան էջի