Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն առաջարկում է վերահաստատել ստեփանակերտյան հռչակագիրը նույն պամաններով.
«…Մերժելով մեծ տերությունների շահադիտական նկրտումները՝ հանուն սեփական նավթային ախորժակի զոհաբերել արցախահայության հայրենի հողում ազատ ու անկախ օրինական ապրելու ձգտումը, նշելով, որ պետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության սկզբունքը անթույլատրելի է կիրառել խորհրդային Ադրբեջանի կամայականորեն գծված սահմանների հավերժականացման համար, հրավիրելով միջազգային հանրության ուշադրությունը ապագաղութացման գործընթացներում երկակի չափանիշների կիրառման վտանգավորության վրա՝… միահամուռ հայտարարում ենք մեր պատրաստակամությունը ամեն գնով պաշտպանել ԼՂՀ անկախությունն ու հակահարված տալ արցախահայության դեմ ուղղված ճնշումներին, ում կողմից էլ, որ գործադրվեն»,- ստեփանակերտյան հռչակագրի մի հատված ներկայացրեց քաղաքագետը:
Ըստ նրա, այս հռչակագիրն ընդունվել էր 1996-ին, երբ ԼՂՀ ղեկավարությունն ու քաղաքագետների միությունը ստեփանակերտյան խորհրդաժողով հրավիրեցին, որին մասնակցում էին քաղաքական դաշտի բոլոր ազդեցիկ ուժերի ղեկավարները, որոնք էլ, որ միահամուռ միացան ստեփանակերտյան հռչակագրին: Նրա համոզմամբ, այսօր էլ պետք է վերահաստատել այդ հռչակագիրը նույն պայմաններով:
Հետո անդրադառնալով քառօրյա պատերազմին՝ պարոն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանը սկսեց այդ պատերազմը, որ ճնշում գործադրի ոչ այնքան մեզ վրա, այլ աշխարհաքաղաքական կենտրոնների՝ Մինսկի համանախագահների վրա, որ թեքի բանակցային գործընթացն իր քիմքին հարիր:
Կարդացեք նաև
«Շատ ընդհանրութուններ կան 1996 թվականի եւ այսօրվա իրավիճակի միջեւ: Սերժ Սարգսյանն այն դեմքերից էր, որը մեղադրում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին պարտվողական դիրքորոշման մեջ, այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է նրան ազատել իր համար տհաճ հարցին պատասխան տալու պարտականությունից՝ ինչու էր այն ժամանակ մեղադրում իրեն պարտվողականության մեջ, իսկ այսօր պարտվողական դիրքորոշում ինքն է որդեգրել»,- եզրափակեց քաղաքագետը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ