Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Մկրտումյանը չի հիշում, թե ինչպես է սպանել համագյուղացի զինկոմին

Ապրիլ 20,2016 21:05

Բերդ քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի  դատարանում ընթանում է   Մովսես գյուղի 41-ամյա բնակիչ Արթուր Մկրտումյանի դատավարությունը: Նա մեղադրվում է 2015թ. սեպտեմբերի 18-ին  Մովսես գյուղի բնակիչ, Բերդի զինկոմ,1966թ. ծնված Դերենիկ Պապյանին սպանելու մեջ:

Նա մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:  Այդ քրեական գործով դատաքննությունը  մոտենում է  ավարտական փուլին:  Այսօր՝ ապրիլի 20-ին կայացել է հերթական նիստը, հաջորդ նիստը նշանակված է   մայիսի 12-ին:

Դատավարության մասնակիցներից տեղեկացանք, որ Արթուր Մկրտումյանը իրեն  սպանության կատարող չի համարում, չի հիշում  դեպքը,  այդ օրվա իրադարձությունները: Նա եղել է հարբած վիճակում: Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Արթուր Մկրտումյանը  ճանաչվել է մեղսունակ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930