Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը քառօրյա պատերազմում հայ զինվորներին անարգելու ու խոշտանգելու դեպքերը համարում է ռազմական հանցագործություններ, որոնց մասին ԵԽԽՎ-ում միայն բարձրաձայնելը բավարար չէր:
«Այդ հարցը պետք է դառնար քաղաքական օրակարգի հարց, խնդիր դրվեր հատուկ ուսումնասիրություն անել, մինչդեռ միայն ընդամենը հայտարարություն է ընդունվել»,- այսօր մամուլի ազգային ակումբում ասաց Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով լուրերին, թե ազատագրված որոշ տարածքներ պետք է զիջել Ադրբեջանին եւ դրան հաջորդած Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին, որում առաջին նախագահն անդրադառնում է իր կանխատեսումներին, տիկին Ալավերդյանն ասաց, որ երբեւէ չի թաքցրել, որ հակառակվել է այն գաղափարախոսությանն ու հայեցակարգին, որը առաջադրվել է առաջին նախագահի ու նրա թիմի կողմից ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման հարցում. «Այն ամենաանընդունելի մոտեցումն է: ԵԱՀԿ-ն ունի փաստաթուղթ՝ տեղեկատվական ուղեցույց կոնֆլիկտների ժամանակ երկխոսություն ու այլ միջնորդական առաքելությունների անցկացման մասին, որտեղ շատ պարզ գրված է, որ այն առաջարկները, որոնք անում են միջնորդները, չեն կարող ոչ շրջանցել ոչ էլ թույլ տալ համաներում այնպիսի հանցագործություններին, որոնք դեմ են մարդկությանն ու մարդու իրավունքների ծանր ոտնահարումներ են:
Այս պարագայում առաջարկել համաներման տրամաբանությամբ հանդես գալ ու ասել՝ առաջարկում ենք, որ տարածքները հանձնենք՝ որպես զիջում, դա համարում եմ նահանջողական: Այդ առաջարկությունը 1998-ին է եղել եւ պատճառ էր, որ առաջին նախագահը հրաժարական տար ու տվեց: Բայց ես կրկնում եմ՝ դա ոչ միայն առաջին նախագահի աշխատանքն է, որովհետեւ այդ ժամանակ եւ երկրորդ եւ երրորդ՝ ներկայիս նախագահները եղել են մեկ թիմ: Այսօր էլ, երբ տեսնում ենք այդ նշանները՝ տարածքները վերադարձնելու մասին, պետք է զգուշացնենք բոլոր նախագահներին, որ այդ նահանջողական դիրքորոշումը ոչ միայն անընդունելի է, այլեւ անիրականանալի»:
Կարդացեք նաև
Տիկին Ալավերդյանը տարածքների փոխզիջման դեպքում մի վտանգի մասին բարձրաձայնեց. «Նույնիսկ հանուն ամենասուրբ գաղափարների, եթե Հայաստանն այդ տարածքները վերադարձման ենթակա հայտարարի, պետք է մյուս քայլին էլ պատրաստ լինի: Ադրբեջանը առաջ կքաշի մարդկանց կրած վնասների փոխհատուցման հարցը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ես Հայ եմ
Ես 1983 թվականից, դեռ ուսանողական տարիներ էր, Ազգային միացյալ մտքեր կրող մարդկանց հետ, երիտասարդներին ուզում էի այնպիսի գործունեության մեջ ներգրավել, որ նրանք պատրաստ լիեին կառավարության տապալմանը: Ինչ վերաբերում է նրան, որ որոշակի քայլեր պետք է կատարվեն, մենք բացի կուսակցական նախաձեռնությունից, օրինակ՝ երկու օր առաջ կազմակերպել էինք հավաք,հիմնականում Ղարաբաղի բնակչության ու նրանց ուսանող տղանեի հետ:Միայն մի աղջիկ կար մեզ հետ,անունն Ազնիվ էր:
Այսօր շատ վտանգավոր են անպատասխանատու հայտարարությունները. երբ պահանջում ես Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ իմանալով, որ սահմանադրորեն Ս. Սարգսյանին
փոխարինում է ԱԺ- ի նախագահ Գալուստ Սահակյանը, որը արժանիքներ չունի: Նա Ս.Սարգսյանի կատարածուն է ընդամենը: Եթե Ս. Սարգսյանը չի կարողանում փոխել երկրի վիճակը ապա զինվորը պետք է մեր վիճակը փոխի՞:
Կամ, պետք է գնալ հակասահմանադրական ճանապարհով, այսինքն՝ հեղափոխական ճանապարհով, դրա համար պետք է ժողովրդի վստահությանն արժանացած լինես, քո անցած ճանապարհով,բայց ոչ «Նոր Հայաստան» կուսակցության միջոցով, նրանք ուղղակի պղպճակներ են, լավ իմանալով թե ինչ հիվանությունով է տառապում ժողովուրդն «Նոր Հայաստան» կուսակցույունն էլ հայտնվում են ճիշտ ժամանակին եվ ճիշտ վայրում:Այսինքն անիմաստ է խոսել հեղափոխական ճանապարհով հասնել հաջողության:
Այսօր, ՀՀ ժողովրդին փրկել է պետք եվ ամեն մի հայ պետք է քաջ գիտակցի դա,եթե չի օգնում ուրեմն իրավունք չունի խանգառելու:Մի բանում համոզված եմ որ բոլոր նրանք ովքեր թալանել են բյուջեն ու ժողովրդին պետք է վերադարձնի այդ գողացված փողերը բյուջե:Բայց այսօր մենք ունենք շատ կարեվոր մի հարց որ պետք է լինենք մեր զինորի կողքին:4 օր տեված պատերազմն ապացուցեց որ մենք հարկ եղած դեպքում միասնական էնք:Իսկ այժմ մենք պետք է լինենք ՀՀ նախագահի կողքին որ միասին լուծենք մի հարց, որ 22 տարի չի լուծվում:
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՔԻՆ ԵՎ ՄԻԱՍԻՆ ԿԱՌՈՒՑԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ:
Նախագահի հենարանը պետք է լինի ժողովուրդը, իսկ ժողովուրդը պետք է համախմբվի ընտրված նախագահի շուրջը։ Մեր երկիրը պետք է զարգացնել արագ, որովհետև սպասելու ժամանակ չունենք։
Այսօր Հայաստանն նորից վտանգի առաջ է կանգնել:Յուրաքանչյուր պետություն պետք է իմանա, թե ինչպես պաշտպանվի` օգտագործելով իր աշխարհագրությունը: Իսկ այսօր Հայաստանն ունի հզոր կառույցներ. Հայաստանի արևելյան սահմանը, անխոցելի է. մեր բանակն ամուր է կանգնած: Ռազմավարական տեսանկյունից հայոց լեռները դարձել են պատնեշ թշնամու համար: Այդ իմաստով Հայաստանի պաշտպանությունը` տարածաշրջանի երկրների մեջ, ամենաանխոցելին է: Թեկուզ մեկ քայլ նահանջը կնշանակի դավաճանել հայրենիքը:
Հայ ժողովուրդը պետք է մի հարցում վստահ լինի որ մենք նորից ցեղասպանության վտանգի առաջ էք կանգնած, ուրեմն մենք պետք է վտանգ ու սպառնալիք ստեղծենք ցեղասպանների համար:
Միայն ուժեղ լինելու դեպքում մեզ հետ հաշվի կնստեն:
Հիշե’ք ժողովուրդ, ուժեղները վերցնում են այնքան, որքան իրենք են ուզում, թույլերին թողնում են վերցնել այնքան, որքան կրկին իրենք են կամենում: Այս սկզբունքը գործում է դարեր ի վեր:
Ինչպես է բնակեցվել Ամերիկան մենք նունպես պետք է այսօր բնակեցնեք այն տարածքները դատապարտվածներով, ստեղծել մի գոտի որտեղ զբաղվեն ազգի զարգացման ծրագրին եվ ոչ թե առանց օգուտ տալու հայրենիքին,միայն ուտում են ու քնում:Թող ապրեն, ընտանիք կազմեն, հող մշակեն և ոչ թե բանտում նստած Հայաստանի պետական ունեցվածքը սպառեն:
Արյունով վերցված հողը չի կարելի հանձնել թշնամուն:
Արտաքին միջավայրը բարդ է ու խճճված, իսկ Հայաստանը չի կարող խուսափել նաեւ համաշխարհային շուկայի ազդակներից:Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը շատ լավ գիտենք բոլորս վաղուց:Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը ապա դա կլինի միմիայն պատերազմի միջոցով,երբ հայկական բանակն կունենա հավասար զենք:Մեր առավելությունն նրանում է որ այսօր Թուրքիայի զավթած Հայկական հողերում ապրում էն մոտ երեք միլիոն հայեր:Բայց Հայաստանում չկան Թուրքեր:Արեվմտյան Հայաստանի Հայերը սպասոմ են այդ օրվան:Դրա համար Մեզ այսօր անհրաժեշտ է լիել միասնական ավելի քան երբեք:
Ես Հայ եմ
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ «ՀՊԿ»
ORGANIZACIÓN DE LOS ESTADOS ARMENIOS «DELEA»