Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ ձեզ Մալաքե Թաուսի՝ եզդիների Նոր տարվա առթիվ:
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը բազում փորձություններ է անցել՝ դառնալով ավելի կուռ և անխախտ: Շատ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ հայաստանաբնակ եզդիների համար մեր երկիրն իսկապես հարազատ տուն է, հանուն որի պաշտպանության՝ հայ ժողովրդի հետ ուս ուսի տված միշտ պայքարել ու հաղթել ենք թշնամուն: Այս անգամն էլ բացառություն չէր ու, համոզվա՛ծ եմ, բացառություն երբեք չի լինի:
Սիրելի՛ եզդիներ,
Կարդացեք նաև
մաղթում եմ, որ այս և հետագա բոլոր տարիները լինեն խաղաղության և բարեկեցության տարիներ: Մենք ոչ միայն համատեղ կռվել և հաղթել, այլև արարել ու շենացնել գիտենք, և թող մեր բոլոր ուժերը ներդրվեն ի բարօրություն մեր երկրի և քաղաքամայր Երևանի:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ