Ապրիլի 20-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ԱԳՆ-ում ընդունեց Հայաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի եզդիական և ասորական համայնքային կառույցների ղեկավարներին և ներկայացուցիչներին։
Եզդիների և ասորիների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության կողմից իրենց համայնքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև այն ջանքերի, որոնք գործադրվում են միջազգային ասպարեզում Մերձավոր Արևելքում եզդիների և ասորիների նկատմամբ իրականացվող տեղահանություններին, հալածանքներին և ջարդերին վերջ դնելու համար:
Նախարարի տեղակալը, ընդգծելով դարավոր բարեկամության ավանդույթ ունեցող եղբայրական եզդի և ասորի ժողովուրդների հետ հարաբերությունների առկայությունը, հավաստիացրեց, որ Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող մարդկության դեմ հանցագործությունները կանխելու և ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:
Քննարկվեցին բարեկամական ժողովուրդների տարբեր ոլորտներում հարաբերությունների առավել սերտացման հնարավորությունները:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ