«Ես կարծում եմ, որ ավելի ընդունելի լուծումը, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի շրջանում ապառազմականացմանը, կարող է դառնալ ԵԱՀԿ-ի ոստիկանական առաքելությունը, որտեղ ռուսական կողմը չի ունենա մենաշնորհային կարգավիճակ,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Ուկրաինայի բանակի, կոնվերսիայի, զինաթափման ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Վոլոդիմիր Սոլովյանը,-Դոնբասում պատերազմի ժամանակ, Ուկրաինան մեկ անգամ չէ որ բարձրացրել է այդ հարցը, բայց այս նախաձեռնությունը առայժմ համապատասխան հասկացվածության չի արժանացել բանակցային գործընթացի այլ մասնակիցների կողմից: Բայց, միավորելով ուժերը, մեր երկրները կարող էին համոզել Արեւմուտքին, որ ԵԱՀԿ-ի գործիքակազմը ընդլայնելն անհրաժեշտություն է»:
Վոլոդիմիր Սոլովյանի հետ բացառիկ հարցազրույցը կարող եք կարդալ «Առավոտի» վաղվա տպագիր համարում:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ