Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաղորդագրություն «Հորը երեխայի հետ տեսակցության բերեցին շտապօգնության մեքենայով» հոդվածում տեղ գտած փաստերի վերաբերյալ

Ապրիլ 20,2016 18:20

Սույն թվականին ապրիլի 15-ին «Առավոտ» օրաթերթ www.aravot.am «Հորը երեխայի հետ տեսակցության բերեցին շտապ օգնության մեքենայով» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունը միակողմանի է և պարունակում է փաստերի մի շարք խեղաթյուրումներ:

Ստորև ներկայացվում են երեխայի հոր՝ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի վկայակոչած փաստերը հերքող իրավիճակին նախորդող փաստերը:

ԵԿԴ/1304/02/15 քաղաքացիական գործով դատարանը քննել է քաղաքացիական գործն ըստ հայցի Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի ընդդեմ Անահիտ Սարգսյանի երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրով որոշելու պահանջի մասին և Անահիտ Սարգսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջների մասին: Սույն վարույթում հայրը հրաժարվել է իր պահանջից, սակայն շարունակել է բողոքարկել ի օգուտ մոր երեխայի մոր կայացված դատարանի վճիռը, որը օրինական ուժի մեջ է թողնվել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ, որի դեմ ներկայացված է վճռաբեկ բողոք:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող ԵԿԴ/1462/02/15 քաղ. գործով Վանանդ Անդրեասյանը պահանջ է ներկայացրել երեխայի տեսակցության կարգը սահմանելու պահանջի մասին, փոխարինելով այդ պահանջը երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրով որոշելու պահանջով՝միաժամանակ միջնորդելով ձեռնարկել հայցի ապահովում՝սահմանել երեխայի հետ տեսակցության կանգառ 10.12.2015թ.-ի որոշմամբ, համաձայն որի սահմանվել է տեսակցության հետևյալ կարգը.

«…յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 17:00-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 29 շենքի թիվ 15 կամ թիվ 15/1 հասցեներից տարբերվող վայրերում»:

Վանանդ Անդրեասյանը դիմել է դատարան՝ խնդրելով պարզաբանել արդյոք դատարանի որոշման համաձայն սահմանվել է, որ տեսակցությունները պետք է կատարվեն հոր բնակության հասցեով: Դատարանը մերժել է պարզաբանման տրամադրումը՝ հիմնավորելով դրա անհրաժեշտության բացակայությունը:

Միաժամանակ հարկ է նշել, որ հոր և երեխայի տեսակցությունները տեղի են ունեցել նաև մինչև դատարանի կողմից տեսակցություն կարգի մասով հայցի ապահովում կիրառելը:

Տեսակցությունները դատարանի որոշումից հետո կանոնավոր կերպով կազմակերպվել են երեխայի հոր պահանջով: Հաշվի առնելով, որ երեխայի մորից խլելու փորձեր են կատարվել, այդ թվում՝ուժի գործադրմամբ, տեսակցությունները կազմակերպվել են դրա համար նախատեսված վայրում՝ ԴԱՀԿ ծառայության տարածքում գտնվող երեխաների և ծնողների տեսակցության համար նախատեսված վայրում:

Երեխային մորից՝ Անահիտ Սարգսյանից առանց օրինական հիմքերի, այդ թվում՝բռնության գործադրմամբ խլելու փորձեր տեղի են ունեցել մի քանի անգամ: Մասնավորապես՝

Երեխայի հայր և հորական տատն ու պապը գիշերային ժամի աղմուկով գնացել են Ա. Սարգսյանի հորական տուն՝ երեխային մորից վերցնելու համար:

2015թ.-ի հունիսի 12-ին 2015թ.-ի հունիսի 12-ին, Օղակաձև այգու տարածքում 18:40-18:45 սահմաններում Վանանդ Անդրեասյանի հայրը հարձակվել է հարսի՝ Անահիտ Սարգսյանի վրա և փորձել վերջինից ուժով խլել անչափահաս երեխային՝ Արեգին, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և Վանանդ Անդրեասյանի հորը առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր. օր. 118 հոդվածով, որը քննվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (քրեական գործ ԵԿԴ/0296/01/15):

2016թ. մարտի 22-ին Վանանդ Անդրեասյան Ազարարգիթին “Պապլավոկի” այգում հարձակվել է Անահիտ Սարգսյանի հոր վրա և կրկին փորձ է կատարվել ուժով երեխային խլելու՝ երեխայի հոր և հորական պապու մասնակցությամբ: Երեխայի հոր գործողությունների արդյունքում վնաս է պատճառվել նաև երեխայի և Անահիտ Սարգսյանի հոր առողջությանը:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Վանանդ Անդրեասյան Ազարարգիթին հանդիսանում է Իրանի Իսլամանական Հանրապետության քաղաքացի: Վանանդ Անդրեասյան Ազարագիթին ունեցել է նաև Հայաստանի քաղաքացիություն, որից հրաժարվել է: Չնայած Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին համաձայնագրի, այդուհանդերձ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, չի հանդիսանում Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին Հաագայի կոնվենցիայի անդամ պետություն, ինչը թույլ կտար ապահովել երեխայի վերադարձը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն:

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (71)

Պատասխանել

  1. Կարեն Թոփլաղալցյան says:

    Կողմնակի անձ հանդիսանալով այս պատմության մեջ ուզում եմ նշել, որ ցանկացած երեխայի համար անփոխարինելի և թանկ է գնահատվում մորական ղնամքը:
    Ծանոթանալով այս տհաճ պատմությանը ցանկություն ունեցա կրկին անգամ արտահայտել զզվանքս՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնի ուժ կիրառող <> նկատմամբ: Հոդվածից բոլորիս համար պարզ դարձավ, որ երեխայի հայրը իր քայլերով ցույց է տալիս ոչ միայն իր, այլ նաև իր ծնողների դաստյարակչական բացակայությունը:
    Եվ հիշենք որ ցանկացած երեխա պետք է մեծանա առաջին հերթին դաստյարակված և իրեն տիրապետող:
    Այս դեպքում Արեգին նման մարդ կարող է մեծացնել միայն նրա մորական կողմը:

    • ՍԵՎԱԿ says:

      Դեռ քո կողմնակի անձ լինելը կպարզենք: Դու ո՞վ ես և ինչքանվ ես կողմնակի, որ քեզ թույլ ես տալիս այս տղայի և նրա ընտանիքի դաստիարակության մասին կարծիք հայտնել:

  2. Անի Փախանյան says:

    Ցավ եմ ապրում տեսնելով,որ մեր հասարակության մեջ գտնվում են մարդիկ ովքեր արդարացնում են հոր այսպիսի պահվացքը ։ Ւնչպես կարելի է անպաշտպան երեխային վստահել ոչ ադեկվատ,անհավասարակշիռ մի մարդու՝ ով առանց մտածելու երեխայի զգացմունքների մասին երեխային այդպիսի մեծ հոգեբանական ստռեսի է ենթարկել ։
    Ասեմ ավելին հայրը էգոիստաբար հաշվի չի առնում այն փաստը,որ երեխային չի կարելի զրկել մայրական քնքշանքից և սիրուց։Այն էլ Անահիտի նման սիրող և հոգատար մորից։ Ես վստահ եմ,որ իրավապահ մարմինները ճիշտ որոշում կկայացնեն և երեխային չեն զրկի մորից։

  3. Մարուշ Դավթյան says:

    Քաղաքացիների անձնական կյանքի մանրամասներին անդրադառնալը մեզանում, որպես կանոն, չի խրախուսվում:Բայց ես չկարողացա անտարբեր մնալ…
    Ծնող կոչվելու իրավունքը ոչ բոլորին է տրված,եթե ծնող ես հետեվաբար դու ամենամեծ օրինակն ես քո երեխայի համար,բայց չեմ կարծում ,որ փոքրիկ Արեգին հենց այդպիսի հայրական դաստիարակության օրինակ է պետք:Եվ կարծում եմ որ այս հարցը իր լուծումն կունենա ի օգուտ փոքրիկի ով մայրական դաստիարակությունից շատ ավելի բարձր արժեքներով մարդ կդառնա:
    Եվ ինչպես ասվում է Իրանական ասույթում «Եթե ձեզ միաժամանակ կանչում են մայրն ու հայրը, սկզբում մոտեցեք ձեր մորը»:

    • Ռուբեն says:

      Քո կարծելը քիչ է: Ընդհակառակը՝ փոքրիկ Արեգին հենց այդպիսի զոհաբերող հոր դաստիարակություն է պետք: Իրանական նման ասույթ գոյություն չունի: դա ընդամենը քո հորինածն է:

  4. Լիանա says:

    Պատմությունից ապշած եմ և վրդոհված: Ուղեղում անգամ չի կարող տեղավորվել “տղամարդու” նման պահվածք՝ սեփական երեխայի հանդեպ: Զրկել երեխային մորից հավասարազոր է երեխային կյանքից զրկելուն: Եթե “տղամարդը” պատրաստ է նման քայլերի դիմել, ապա նույնիսկ շաբաթվա այդ երկու օրերի տեսակցությունից ել պետք է նրան զրկել:
    Երբ տղան մեծանա, ու իմանա իր և իր մոր հանդեպ

    • Լիանա says:

      …Երբ տղան մեծանա, ու իմանա իր և իր մոր հանդեպ կատարվածի մասին, ինքն է ատելությամբ լցվելու իր հոր հանդեպ.
      Իսկ նախորդ հոդվածը բացահայտ շոու է, որը նույնիսկ տպագրելն է ամոթալի:
      Այս ընտանիքին (մորն ու բալիկին) ցանկանում եմ խաղաղություն և նոր, երջանիկ ու անհոգ կյանք արժանի ամուսնու ու հոր կողքին:

      https://www.aravot.am/2016/04/20/682341/

      © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  5. Արմեն says:

    ուղքկի ափշածեմ մեկնաբանություներ գրողները ինչ անձնական շահեր են հետապնդում նման անհիմն մեկնաբանություներ գրելով ինչ բարոյական իրավունք են իրենց վերապահում հորը դատելու թե իրավունք ունի իր իսկ երեխայի հետ շփվելու թե ոչ այնել Վանանդի նման նկրկնելի հոքքատար հորը իսկ փաստաբսնսկան ընկերությանը կհորդորեմ չխեղաթյուրեն աեկա փասերը որը վկայում է ամբողջ ընկերության անպատասխանատվության մասին : Մորը երեխայից զրկելը կամ նման փորձեր կատարելը լիովին սուտ է և ոչ ադեկվատ երեվակայությքն արդյունք և այս թեմայի շահարկում կնոջ և իրավքբնի իողմից մեղմ ասած անազնվություն է քամի որ փաստացի մեկ ու կես տարի է որ իրենեն հորը զրկել երեխայից որի ապացույցերից մեկն է երեխայի հորը ծեծելը կնոջ հոր կողմից

    • Գայանե says:

      Կետադրությունից զուրկ ձեր մեկնաբանությունը կարդալը բարդ էր, բայց տեսնում եմ, որ պարունակությունն էլ ոչ մի տրամաբանական կետադրություն չի պարունակում:
      Նախ, ցանկալի կլիներ քաղաքացիները (որ երկրի քաղաքացի էլ լինեք), հանձն չառնեին պարզաբանել քրեական և քաղաքացիական դաշտերում քննվող գործընթացներ, որոնցում իրենք անձամբ որևէ մասնակցություն և/կամ ներկայություն չեն ունեցել: Բոլոր դեպքերում դա լուրջ չի ընդունվում, իսկ առանձին դեպքերում պատասխանատվություն կրելու կարող է բերել:
      Եվ երկրորդը, կրկին վերադառնալով մեկնաբանության տրամաբանական բաղադրիչին. փաստաբանական կազմակերպության կողմից գրված հաղորդագրությունը հենց նմանատիպ սիրողական մեկնաբանությունների բերող զգացմունքային հիմք ստեղծելուց խուսափելու համար է, քանզի դեպքերին առավել մանրամասն ծանոթանալ ցանկացողներին տրվում է անհրաժեշտ տեղեկատվությունը:

      • Արմեն says:

        երբ խոսելու և արդարանալու տեղ չիմնում սկսումեն փրփուռներից (այս դեպքում կետադրությունից) կախվել յուրաքանչյուր նարդ իրավունք ունի կարծիք հայտնելու տպավորուփյուն ստեղծվեց որ Վերգինե Կարեն և այլ ”անկողմնակալ ” մեկնբանողներ այդ թվում նաև դուք ուղղակի առնչվումեք գործին դե ժողովրդական ասացվածքը ճիշտ է ստի ոտը կարճ է երբ ստում եք հաճախ մոռանալով այսպիսի վրիպումներ եք թույլ տալի

  6. Ռուբեն says:

    «Կոնցեռն – Դիալոգ » փաստաբանական գրասենյակը պարտրավոր է պատասխանել հետևյալ հարցին՝ Դուք ո՞նց էք ձեզ թույլ տալիս հարևան երկրի ՝ Իրանի օրենքների մասին տեսակետ հայտնել և սխալ հետևություններ անել: Հետո դա այս թեմային ի՞նչով է առնչվում:

  7. Վերգինե says:

    Ժողովուրդ ջան Ազարարգիթիները չափից դուրս ծանր են տանում ճշմարտությունը և դրանից բխող բոլոր մեկնաբանություններն ու փաստերը. Այս հոդվածով ամեն ինչ ասված է (իմիջիայլոց բոլոր փաստերն նշված են իրենց կոդերով, որոնցով շատ հեշտ կարելի է դրանք ստուգել): Բոլորին խորհուրդ եմ տալիս արհամարել և ոչ մի մեկնաբանության չպատասխանել:

    • ԱԼՎԱՐԴ says:

      Սրան ասում են ամբոխավարություն:

    • Արմեն says:

      շատ անհաջող շեշտադրում էր ազարրգիթի վրա որը խոսում է ձեր անգրագիտության մասին վրթովմունք և ագրեսիան նկատելի է միմիայն ձեր գրարումներում որը վկյում է ձեր անարդար և սուտ խոսքերի մսին քանի որ երբ մարդ անհիմն ստեր է խոսում և բացահյտվում դա իրար է խառնվում և սկսում է իրեն ագրեսիվ դրսեորել ինչպես դուք , իրավաբանական փաստերի խեղթյուրումը թույլ փաստաբանի վարքագիծ է գոյություն ունեն փստեր ևփաստաթղթեր որոնց դեմ դուք և ձեր փաստաբաները անզորեք ցավլի է որ դուք նմանատիպ սահմանափակ մտածելակերպ ունեք և արդեն զարմանալի չե որ արդարացնումեք զորբաությունը և երեխայի մորակաան պապու կողմից իրականացրսծ նրա հորը ծեծը երբ բանակնություն , տրամաբանությունն ու քաղաղքակրթությունը բացակայում է գործումեմ անտառի կանոները և զորբաությամբեն փորձում խնդիր լուծել

    • Ռուբեն says:

      Ազարարգիթին տեղանուն է և ոչ թե՝ ազգանուն: Դա եղել է Ղարադաղ գավառի Ուրղության ամբողջովին հայաբնակ գյուղը, որը ժամանակի ընթացքում ձևափոխվել ու դարձել է ուրգութուն և հետո՝ Ազարարգիթի:
      Խնդրեմ Վերգինե: Հիմա դու ստուգաբանիր քո անունը և պարզենք ով ինչքանով է հայ:

    • ՍԵՎԱԿ says:

      Ազարարգեթիներ ասելով նաև Արեգին նկատի ու՞նես: Նա էլ է կոչվում Անդրեասյան Ազարարգիթի: Հետո քեզ տանը Գոռ են կանչում, չէ՞:

  8. ՍԵՎԱԿ says:

    Փաստաբանական գրասեբյակը խեղաթյուրում է փաստերը և արծարծում է բուն թեմային բնավ չառնչվող նյութեր: Դա հարիր չէ իրավաբաին:

  9. ՍԵՎԱԿ says:

    Այդ ի՞նչիս ես այդքան վախեցած Վերգինե:

  10. Արմեն says:

    շատ անհաջող շեշտադրում էր ազարրգիթի վրա որը խոսում է ձեր մեղմ ասած անտեղյակ լինելու մասին վրթովմունք և ագրեսիան նկատելի է միմիայն ձեր գրարումներում որը վկյում է ձեր անարդար և սուտ խոսքերի մսին քանի որ երբ մարդ անհիմն ստեր է խոսում և բացահյտվում դա իրար է խառնվում և սկսում է իրեն ագրեսիվ դրսեորել ինչպես դուք , իրավաբանական փաստերի խեղթյուրումը թույլ փաստաբանի վարքագիծ է գոյություն ունեն փստեր ևփաստաթղթեր որոնց դեմ դուք և ձեր փաստաբաները անզորեք ցավլի է որ դուք նմանատիպ սահմանափակ մտածելակերպ ունեք և արդեն զարմանալի չե որ արդարացնումեք զորբաությունը և երեխայի մորակաան պապու կողմից իրականացրսծ նրա հորը ծեծը երբ բանակնություն , տրամաբանությունն ու քաղաղքակրթությունը բացակայում է գործումեմ անտառի կանոները և զորբաությամբեն փորձում խնդիր լուծել

    • Անի says:

      Մի անհամեստ հարց տամ. Արմեն քեզ կարողա տանը Արդուշ են ասում???

      • Արմեն says:

        էս ինչ մակարդագի եք իջել Անի ի տարվերություն ձեզ հորինածին կերպարների բնվավ կարիք չունի հոր կողմը քսնի որ արդարության կողմբսկից ռեալ մարդկանց մի ամբողջ բնակ ենք կսնգնած Վսնսնդի և իր հարգարժան ընտանիքի մեջքին հետևաբար ձեր հարցը ոչթե անհամեստ է այլ աբսուրդ հասրակագույն ցինիզմ

        • Անի says:

          Իսկ Վանսնդի մեջքին կանգնած բնակի մակարդակի մասին կարող ենք կարծիք կազմել նրա հրամանատար ՙ Արդուշից, ով՝ մեջբերում եմ. :
          Իսկ “Պապլավոկի” այգում, ինչպես նշված է տվյալ հոդվածում, նույն ինքը Արդուշը եղել է ուժով երեխային խլելու գործողությունների մասնակից՝ վտանգելով իր թոռնիկին:

        • Անի says:

          Իսկ Վանսնդի մեջքին կանգնած բնակի մասին կարող ենք կարծիք կազմել նրա հրամանատար ՙ Արդուշից, ով՝ մեջբերում եմ. :
          Իսկ “Պապլավոկի” այգում, ինչպես նշված է տվյալ հոդվածում, նույն ինքը Արդուշը եղել է ուժով երեխային խլելու գործողությունների մասնակից՝ վտանգելով իր թոռնիկին:

          • Անի says:

            Քանի որ 2 դեպքում էլ չգիտեսթե ինչու մեջբերումը մեկնաբանությունից դուրս է մնացել, ասեմ որ խոսքը վերաբերվում է այս իսկ հոդվաժում գրված քրեական գործին, որը հարուցվել է Վանանդի հորը, ով հարձակվել է Անահիտ Սարգսյանի վրա և փորձել վերջինից ուժով խլել անչափահաս երեխային՝ Արեգին: Այդ պապիկին ճանաչել են մեղադրյալ, որի գործը քննվում է դաարանում:

    • Արմինե says:

      Արմեն դուք կրկնվում եք:

  11. Mariana says:

    Հոդվածները կարդացել էի, բայց որևէ կարծիք կազմել այս ընտանեկան դժբախտության մասին չէի շտապում: Բայց մեկնաբանությունները իսկապես շատ բան ասող են: Ես էլ կարծում էի կատակ են անում, երբ ասում են, որ Իրանաբնակ հայերը Հայաստանաբնակներին “զորբա” բառով են բնութագրում: 😀 Բայց արի ու տես, իսկապես նման երևույթ կա ու իսկապես մուսուլմանական լավագույն սովորույթներին համաձայն` գալիս ու տեղավորվում են մի այլ երկրում, հասարակական անկարգություններ ստեղծում ու սկսում անհեթեթ պահանջներ առաջ դնել: Ինչ կարելի է ասել. ամեն անձ ներկայացնում է այն երկրի մշակութային, մարդկային ու իրավական արժեքները, որում ծնվել ու մեծացել է:

    • Արմեն says:

      արնվազն անգրգիտություն է իրանահայերին մուսուլման համարելը և այս թեման վերածել իրանահայի և տեղաբնակի վեճ դա ամենա հասարակ քայլն է որին մարդիկ դիմումեն անճարությունից ԶՈՐԲԱ բարը ունի իր կոնկրետ հասցեատերերը և ոողված չեր բոլոր տեղքբնակ հայերին եթե դա դուք ձեր վրա եք վերձնու արդեն պետք է դա ձեզ մտածելու տեղ տա միայն Հայաստանի հանրապետություն ապրելով հայ չռն դարնում միհատ դտուգեք ձեր հորնած անվան ծգումնբանությունը և ամեն ինչ ձեր համարել պարզ կդառնա զորբա անվանվելը այն մարդը ով փորձում է ծեծով ողնաշար կոտրելով խնդիրներ լուծել այս փաստը շրջանցումեք քանի որ ձեր շահերից չիբխում

      • Mariana says:

        😀 Լավ կլիներ դուք (իսկ ես արդեն համոզված եմ, որ դուք էլ իրանահայ եք) ինքներդ ՀՀ-ի տարածքում գտնվելիս ձեր վարքին հետևեիք ու չսովորեցնեիք մեզ, թե որն է հայ կամ հայազգի լինելը: Առավել ևս, որ հոդվածը այդ իսկ ազգությունից հրաժարվածի գործողությունների մասին է: Եվ շնորհակալություն ևս մեկ անգամ իմ ունեցած կարծիքը հաստատելու համար:

        • Արմեն says:

          երբ խոսելու բան չեք ունենում Մարիանա ավելի լավե բան չգրել քան ինքներտ ձեզ ևս մեկ անգամ խայտարակեիք պիտի տխրեցնեմ ձեզ ասելով որ սխալվեցիք ես հենց ձեր նշած տեղաբնակ հյերից եմ որը ձերնման տեղաբնակների պատճառով ամանչում եմ մեր սփյուրքահայերի մոտ մենք ոչմի առավել իրավունքներ չունենք նրանց բկատմամբ կհորդորեի ձեզ կորեկտ պահեք

          • Mariana says:

            Այս երկրում ունենք: Հիմա իմ զավակն է սահմանին կանգնած, ոչ թե ձեր կողմից այդքան պաշտպանելի ու ապահով սփյուռքի բնակչությունը, ոչ էլ քաղաքացիությունից համենայն դեպս հրաժարվածները, և ոչ էլ դուք: Այ դրանից ամաՆչեք:

        • Արմեն says:

          Մարինա ստելուն էլ չափ ու ձև կա եթե դուք սահմանում հարազատ առավելևս որդի ունենայի քաև տեղյակ կլինեիք թե ինչքան սփյուրքահայերեն հենց այս պահին սահմանում ինչքան սփյուրքսհայեր զոհվացին պատերազմիմ ամաչումեմ ձեր նմքն սհմանափակ մտածողության տեր համաքաղաքացիներով եթե թեկուզ ձեր որդին սահմքնում է նա իր պրտքնէ կատարում ոչմի նվիրվաձ զինվորի մայր չի պարծենում որդու փոխարեն ր նման կերպ չի պահում իրեն ուղակի սրսափելի է որ ձերնման քաղքքացիներ ունենք

        • Gavafian says:

          Այս կայքում տեսա Մարիանաի մեկնաբանությունը սփյուռքահայերի մասին
          Ինչպես եք համարձակվում վիրավորել նրանց, ներկայումս կան որոշ երիտասարդ սփյուռքահայեր, որոնք պայքարում են հայ զինվորների կողքին:
          Ես վստահ եմ, որ դուք ստում եք, առանց կասկածի ձեր որդու մասին.
          Ինչպես եք համարձակվում վիրավորել սփյուռքհայերին, երբ հերոսներ նման Մոնթե Մելքոնյանի եկան սփյուռքից

  12. Արթին says:

    Հարցս ուղղում եմ « Առավոտ » թերթին՝
    Եթե «Կոնցեռն – Դիալոգ » գրասենյակը խոսում է Պապլավոկի միջադեպի մասին, որը մեղմ ասած չի համապատասխանում իրականության հետ, մենք չե՞նք կարող այդ առթիվ որևե բան այս մասում գրել:

  13. Արթին says:

    Ասեմ ավելին ՝ ես իրավաբան եմ և քաջածանոթ այդ միջադեպի մասին ու հակառակ « Կոնցեռն – Դիալոգ » գրասենյակի, կարող եմ « Պապլավոկ» ի միջադեպի մասին փաստացի լուսաբանումներ կատարել և ներկայացնել բոլոր ապացույցները: Ի՞նչ կասեք:

  14. Սուսաննա says:

    Բավականին ծանոթ ենք այդ գործին, ուստի խորհուրդ ենք տալիս այդ ընկերությանը այլևս չզբաղվել փաստերի խեղաթյուրմամբ և ստահոդ լուրերի հրապարակմամբ, քանի-որ դա հեռու է իրավաբանական էթիկայից և խիստ ենթակա է դատական հետապնդման : Նույնը խորհուրդ ենք տալիս պատվիրատուներին : Իրավաբաններ՝ Ա. Սիմոնյան, Գ. Հարությունյան, Հ. Հարությունյան

  15. Արթին says:

    22,03,2016 թվականին Վանանդ Անդրեասյանը ( Արեգի հայրը ) Անահիտ Սարգսյանի հոր կողմից ենթարկվել է դաժան ծեծի ( որպես փաստ ասեմ, որ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցված է քրեական գործ ): Այդ ծեծի արդյունքում Վանանդ Անդրեասյանը ստացել է ողնաշարի ողերի կոտրվածք ( Բժշկական կենտրոնի կողմից տրված էպիկրիզը և միջին ծանրության մարմնական վնասվածքի վերաբերյալ դատաբժշկական եզրակացությունը վկայում են այդ մասին ): Սույն բժշկական եզրակացությամբ Վանանդ Անդրեասյանի համար սահմանվել է խիստ անկողնային ռեժիմ, այսինքն՝ ներկայումս նա տեղաշարժման ենթակա չէ:
    Հիմա այս ամենը դուք համեատեք « Կոնցերն – Դիալոգ » փաստաբանական գրասենյակի ստահոդ հայտարարության հետ:

  16. Գասպարյան says:

    Տեղյակ լինելով դեպքերին ուզում եմ մի քանի պարզաբանոււթյուններ անել , նախ և առաջ պիտի ասել որ Անահիտ Սարգսյանը ինքը առաջին հոգին է եղել որ իր իսկ երեխային (Արեգին) խլել և գողացել է իր հայրական տնից զրկելով երեխայի հօրը նրան տեսնելու հնարավորությունից ու գնացել ու ծվարել է իր հօր տունը և երբ Վանանդը ցանկացել է երեխային իր հօր տանը հանդիպել հօր և եղբոր միջոցով ծեծի է ենթարկել Վանանդին: Ուրեմն եթէ երեխայի խլելու հարց լինի նախ Անահիտն է երեխային խլել և պիտի հարցնել ով է թույլադրել նրան որ երեխային հեռացնելով իր հօրից զրկել Վանանդին մօտ մեկ տարի իր երեխային տեսնլուց: Անահիտից պիտի հարցնել թէ իր նպատակը ինչ է եղել երեխայի հետ հեռանալուց , արդյոք Վանանդի բոլոր բանկային հաշիվների քննարկումն ու ստուգումը ցույց չի տալիս Անահիտի ու իր ընտանիքի բուն նպատակը: Վերջին միջադեպը Պապլավոկի այգում և Վանադի ողնաշարային վնասվածքը պարզ է դարձնում թէ ում առողջության է վնաս հասել երբ Վանանդը այդ վնասվածքի պատճառով բժիշկների որոշմամբ պարտավոր է մեկ ամսից ավել պառկած վիճակում լինել և չքայլել: Անահիտին պիտի ասել որ եթէ իսկապես մայրական պատասխանատվություն ու հոգատարություն ոնենար չեր լքի իր տունն ու չեր քայքայի իր ընտանիքի հիմքերը որը այս բոլոր քաշքշուկների ու պատմությունների հենց առաջին տուժողը իր զավակ Արեգն է լինելու:
    Վերջում պիտի ասեմ որ ազարարգիթի բառը հատուկ նպատակներով այդքան էլ մի շեշտեք,դա պապենական գյուղերի (այս դեպքում Ղարադաղ գավառի Ուրղության գյուղի կերպարանափոխված ձևն է) անուններն են որ շատ Իրանահայերի ազգանունների վերջում գոյություն ունի և չպետք է դրանից այլ մեկնաբանություններ անել:

  17. Արթին says:

    Շարունակեմ միտքս: 30,03,2016 թվականին Վանանդ Անդրեասյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը դրան կցելով բոլոր ապացույցներն իր առողջական վիճակի մասին և խնդրել, որպեսզի իր մինուճարի հետ տեսակցությունները կազմակերպվեն իր բնակության վայրում՝ Երևան քաղաքի Վահագնի թաղամասի Մեղրի 8 հասցեում: Սակայն նշված դիմումի կապակցությամբ 11,04,2016 թվականին փոստային առաքմամբ ԴԱՀԿ ծառայությունը ուղարկում է պատասխան հետևյալ բովանդակությամբ՝ «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության . . . տեղեկացնում ենք, որ Արեգ Անդրեասյան Ազարարգիթիի և Վանանդ Արդուշի Անդրեասյան Ազարարգիթիի հանդիպումները այսուհետ ևս կազմակերպվելու են ծառայության վարչական տարածքում գտնվող հեքիաթային տնակում»:
    Այսինքն, բացի այն,որ ԴԱՀԿ-ի կողմից ընդունված որոշման մեջ որևէ անդրադարձ չկա Վանանդի դիմումի փաստերին, նաև այդ որոշման համաձայն , Վանանդ Անդրեասյանը փաստորեն զրկվում է իր երեխայի հետ տեսակցելու և շփվելու իրավունքից: Ընդ որում, հոր հետ շփվելու իրավունքից զրկված է նաև նրա երեխան, այն դեպքում , երբ այդ տեսակցությունների վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշում և դրա հիման վրա տրված կատարողական թերթ:

  18. Արթին says:

    Իրավաբանի ցանկացած գործունեության ընթացքում առաջանում են իրավիճակներ, որոնց ճիշտ լուծումը կախված է ոչ միայն իրավական նորմերն ու պահանջները, այլև առաջին հերթին հենց բարոյական նորմերի ու սկզբունքների պահանջները պահպանելուց: Հասարակության մեջ փաստաբանական հեղինակության բարձրացման ու ամրապնդման համար փաստաբաններից պահանջվում է էթիկայի նորմերի խստագույն պահպանում:

    • Վերգինե says:

      Փաստորեն արդեն Ազարարգիթիների ջղաձիգ մեկնաբանությունները վերածվում են գեղարվեստական դրամատիկ պատմվածքների: 🙂

      • ՍԵՎԱԿ says:

        Վերգինե կրկին եմ քեզ հարցնում: Ազարարգիթիներ ասելով նաև Արեգին նկատի ու՞նես: Ախր Արեգի ազգանունը նաև Անդրեասյան Ազարարգիթի է: Հետո քեզ տանը Գոռ են կանչում, չէ՞:

  19. Արթին says:

    Առավոտ թերթի կայքի հարգելի տնորինոթյուն՝
    Դուք ասացիք, որ մեկնաբանությունները չպիտի հակասեն ձեր կայքում հրապարակման կանոններին: Իսկ այս .«Լիլիթ » անվան տակ մեկնաբանությունը, որտեղ սփյուռքահայության « վայրենիներ » է անվանում համապատասխանու՞մ է ձեր կանոններին: Եթե ոչ խնդրում եմ դա ջնջեք ամբողջությամբ:

  20. Լիլիթ says:

    Խոսքս ուղղում եմ այս տխուր պատմության իրական զոհին՝ Անահիտին: Ցավոք սրտի Անահիտ ջան դուք ոչ առաջինն եք, ոչ էլ վերգինը: Նման զարհուրելի դեպքեր, երբ սրանց նման <> ամուսնանում են մեր հայ աղջիկների հետ, երեխա ունենում, այնուհետև բաժանվում և փախցնում են երեխաներին ու զրկում մայրերից – բավականին շատ են, որոնց մասին ես լսել եմ նաև Պարսկական դեսպանատանը: Շատ զգոն եղիր:

  21. Գասպարյան says:

    Վերգինե փաստորեն երևում է որ իսկապես հանգել է քո տրամաբանությունը և չունենալով ոչ մի տրամաբանական խոսք ու պատասխան ջղաձիգ մեկնաբանությունների ես դիմել: Քեզ պատասխանելը այլևս ավելորդություն է:

  22. Գասպարյան says:

    Լիլիթ այս տխուր պատմության իրական զոհն ու տուժողը ոչ թէ Անահիտն է այլ հենց ինքը Արեգը որ կորցնելով իր ընտանեկան ջերմ մթնոլորտը զրկվել է իր հոր տեսակցությունից: Մի բան որ ոչ Անահիտն ու իր ընտանիքը ու ոչ էլ քո նմանները զուրկ են դրա հասկացողությունից:
    Քեզ կարող եմ տասնյակ նմուշներ բերել հայ աղջիկների որ ամուսնացել են Իրանահայ տղաների հետ ու ապա բաժանվել ու մեծ գումարներ ու ալիմենտ են պահանջել: Դրա մասին կարիք չկա Իրանական դեսպանատնից լսել , նայելով քո շուրջբոլորը դու կգտնես նրանց , միգուցէ հենց ինքդ էլ դրանցից մեկը լինես:

  23. Լիլիթ says:

    Ինչ ագրեսիվ և ոչ ադեկվատ մարդու պատասխան:Ձեր բերած նմուշները ոչ միայն չեն հերքում և առավել ևս արդարացնում երեխաներին մայրերից զրկած դեպքերը, այլ նաև հաստատում են իմ գրածը:

    • Արմեն says:

      այդ ինչպս հաստատեց ձեր ասածը շատ անտրամաբսնսկան հետևություներ ցավով եմ նշում որ մեր տեղաբնակ հայ աղջիկներ նույն ձևով են վարվում իրենց երեխային միջոց են դարձնում իրենց շահադիտական նօատակների համար ինչը նում է ձեր ասած ”զոհ” Անահիտ Սարգսյանը երեխային առեվսնգեկով գումարային պահանջներ ներկայացնելով և ճիշտե նշած որ կսրող է նայև դուք Լիլիթ պատկսմումեք նմանատիպ ”մայր”երի շարում

  24. Լիլիթ says:

    Դուք դա արդեն ասել եք Գասպարյանի անունից: Եթե նոր բան չունեք ասելու, ավելի լավ է լռեք:

    • Արմեն says:

      եթե նյաատեիք ես հաստատում էի Գասպարյանի ասածը հետաքրքիր է որ արդարացնում եք ”մոր” շահադիտական նպատակները

  25. Արթին says:

    « Կոնցեռն – դիալոգ » փաստաբանական գրասենյակին կարելի է համեմատել «ծիծաղի սենյակի» հայելիների հետ, որոնք հեռու իրավաբանական էթիկայից, փորձում են ամեն կերպ աղավաղել իրենց միակողմնակիօրեն ներկայացված պատկերների արտաքին տեսքը՝ անզոր գտնվելով փոփոխել նրանց իսկությունը: Բայց հենց, որ այդ բոլորը անցնեն օրինականի սահմանները, կբացահայտվեն ճշմարտությունն ու կեղծիքը, մեղավորն ու անմեղը:

  26. Արթին says:

    « Կոնցեռն – դիալոգ » փաստաբանական գրասենյակը շուտով Փաստաբանների Պալատում պատասխանատվության է կանչվելու իր այս սուտ տեղեկատվության պատճառով:

  27. Արթին says:

    « Կոնցեռն – դիալոգ » փաստաբանական գրասենյակը պարտավոր է պատասխանել հետևյալ հարցերին՝
    1 – 2016 թ. մարտի 22-ին « Պապլավոկի » այգում միջադեպի մասին ի՞նչ հիմունքներով, ապացույցներով կամ փաստաթղթերով է պատմում այս հաղորդագրության մեջ:
    2 – Հաղորդագրության « Ծանոթագրության » բաժնում արծարծված թեմաները ի՞նչով են առնչվում կամ ինչպես փաստաբանական գրասենյակն է հավակնում՝ խեղաթյուրում « Հորը երեխայի հետ տեսակցության բերեցին շտապ օգնության մեքենայով » ներկայացված տեղեկատվությունը:

  28. Հերմինե says:

    Դուք խայտառակում եք մեր ամբողջ պարսկահայ համայնքը:

  29. Արմինե says:

    Ինչպես կարելի է նույնիսկ անգամ մտածել, ուր մնաց ասել թե ՄԱՅՐԸ ԱՌԵՎԱՆԳԵԼ Է ԻՐ ԻՍԿ ԵՐԵԽԱՅԻՆ??? Այս արտահայտությունը ամեն ինչ ասում է ձեր էության մասին: Կամ, սա ինչ պահվածք է? հոր կողմը պատասխանում է բոլոր մեկնաբանություններին և անընդհատ սպառնում: Կարծես մեկնաբանությունների քանակով և սպառնալիքներով փորձում են ինչ որ բան ապացուցել, երբ կան անհերքելի փաստեր:

    • Կարեն says:

      Արմինե ջան ասում են պաշտպանության լավագույն միջոցը հարձակումն է, ինչի վառ օրինակը տեսնում ենք էստեղ: Սրանց թվում է, որ ասեցին կամ գրեցին ուրեմն տենց է, ուրեմն իրենք են ճիշտ: Խոսքակոխով փորձում են իրեն սուտը ճշտի տեղ անցկացնել, ինչը իրենց մոտ, իհարկե չի ստացվում: Իսկ սպառնալը – դա ստրատեգիա է: Սպառնում են, և չգիտես թե ինչու իրենց կարճ խելքով մտածում, որ իրենցից պիտի վախենան: Նույնիսկ, երբ իրենց արհամարում են – դա էլ են մեկնաբանում, որ իրենցից վախեցան: Եվ չնայած իրենք իրենց մասին չափից դուրս մեծ կարծիք ունեն, իրականում իրենցից ոչինչ չեն ներկայացնում, և բնականաբար ոչ ոք իրենցից չի վախենում:

      • Արսեն Կարապետյան says:

        Արսեն, ես մի ստրատեգիա էլ գիտեմ – դա է՝ իրենց մեղքը դիմացինի վրա գցելը: Տանենք ուղիղ համեմատական – Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, որից հետո հենց Հայաստանին մեղադրեց հարձակման մեջ: Ասեմ ավելին. բացահայտ մեղավոր լինելով, երբեք չեն ընդունում իրենց մեղքը, ինչպես օրինակ ցեղասպանություն կատարած թուրքերը: Եվ նման օրինակները շատ-շատ են: Իսկ այս ընտանեկան պատմությունը ընդհամենը ևս մեկ օրինակ է: Հայր կոչվածը հարձակվում է, որից հետո հակառակ կողմին է մեղադրում հարձակման մեջ՝ իրեն զոհի տեղ դնելով: Հոր կողմը ակնհայտ ստում է – մոր կողմին մեղադրում ստի մեջ…

      • Արսեն says:

        Գիտեք ինչն է հետաքրքիր, որ հոր կողմին ընդհանրապես պետք չեր իր նախկին փեսուն ծեծելը, չնայած որ միգուցե և արժեր :): Երեխան իրենց մոտ է, դատական որոշումները մոր օգտին են… Սա տարրական տրամաբանություն է: Ախր էստեղ ամեն ինչ պարզից էլ պարզ է, թե ով ինչ է:

  30. Tigran says:

    Ես համաձայն եմ ձեր մեկնաբանությունը

  31. Վահագ says:

    Ամեն ինչ լսել էինք, բայց որ տղամարդը դիմի ԿՆՈՋԻՑ ալիմենտ վերցնելու համար – էտ մեկը չէինք լսել: Կամ ինչա նշանակում անձնական իրերը հետ չի տվել: Հետաքրքիրա պահելա ինչ անի, հագնի?Ես ուղղակի խոսքեր չունեմ:

  32. Տեղեկացնում ենք, որ այս գրառման ներքո այլեւս մեկնաբանություններ չեն հրապարակվելու: Կարծում ենք, կողմերը արդեն լիուլի հնարավորություն ստացան ներկայացնել իրենց տեսակետը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930