Լրահոս
Օրվա լրահոսը

ՀայՓոստը հյուրընկալում է Եվրոպայի փոստային օպերատորների առաջին լիագումար ժողովը կովկասյան տարածաշրջանում

Ապրիլ 20,2016 17:57

2016 թ. ապրիլի 19-21-ը Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը հյուրընկալում է «PostEurop» եվրոպական փոստային օպերատորների առաջին լիագումար ժողովը տարածաշրջանում: Եռօրյա միջոցառման նպատակն է միավորել Եվրոպայի ավելի քան 52 փոստային օպերատորների, գործադիր տնօրենների և բարձրաստիճան պաշտոնյաների` քննարկելու համար փոստային ոլորտի առանցքային հարցերն ու հնարավորությունները` արագորեն փոփոխվող տեխնոլոգիաների, նորարարությունների ու թվային տեխնոլոգիաների միտումների համատեքստում:

Փոստային ոլորտի կարևորագույն այս միջոցառմանը մասնակցում են ոլորտի այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպիսիք են Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը, Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյի փոխտնօրեն Պասկալ Քլիվասը, «PostEurop»-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլը, «PostEurop»-ի գլխավոր քարտուղար Բոտոնդ Սզեբենը:
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ լիագումար նիստ, որին հաջորդում է բիզնես ֆորում միջազգային փորձագետների ու մոդերատորների մասնակցությամբ: Վերջինս փոստային օպերատորներին հնարավորություն կընձեռի քննարկելու փոստային ոլորտի մարտահրավերները, լուծումներ առաջարկելու ավելի զարգացած ու կայուն ոլորտի ստեղծման ուղղությամբ:

Որպես լիագումար ժողովի հյուրընկալող կողմ՝ իր ողջույնի խոսքում «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ, «ՀայՓոստ» ՓԲԸ Դիտորդ Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը նշում է. «Մենք պատիվ ունենք հյուրընկալելու կովկասյան տարածաշրջանում առաջին «PostEurop» լիագումար ժողովը: Սա արևելքի և արևմուտքի միջև առանձնահատուկ հարթակ է՝ գիտելիքի փոխանակման ու համագործակցության մեխանիզմների զարգացման համար, որոնք կարևոր են ավելի մատչելի ու կայուն փոստային ոլորտ ձևավորելու համար: «PostEurop»-ի և Համաշխարհային փոստային միության փորձը կարևոր է ՀայՓոստի համար փոստային գործառությունների արդյունավետությունը բարձրացնելու, ֆինանսական ծառայությունների դիվերսիֆիկացման և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված էլեկտրոնային առևտրի զարգացման տեսանկյունից»:

«PostEurop-ի և մեր մեծարգո անդամների համար պատմական պահ է գտնվել այստեղ՝ Հայաստանում: Մենք գնահատում ենք մինչ օրս ՀայՓոստի՝ որպես Հայաստանի ազգային փոստային օպերատորի կողմից արձանագրված առաջընթացն ու զարգացումը: Վստահ ենք, որ շարունակական համագործակցությունը միջազգային փոստային օպերատորների ու լոգիստիկա ապահովող կողմերի միջև, հնարավորություն կընձեռի կերտել գործուն հարաբերություններ ու զարգացնելու այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ էլեկտրոնային առևտուրն ու կառավարումը»,- նշեց PostEurop-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլը:

«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930