Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ երեկ մեկնեց Մոնղոլիա, որտեղ կայանալու է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի աշխարհի վարկանիշային մրցաշարը:
Մեր թիմի կազմում Սերբիայում անցկացված եվրոպական վարկանիշային մրցաշարի հետ համեմատած ընդամենը մեկ փոփոխություն է եղել. 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (այս քաշային կարգում Կարապետ Չալյանը Սերբիայում չկարողացավ վարկանիշ ձեռք բերել): Հավաքականում են նաեւ Ռոման Ամոյանը՝ 59 կգ քաշային կարգ, Մաքսիմ Մանուկյանը՝ 85 եւ Էդգար Խաչատրյանը՝ 130 կիլոգրամ:
Aravot.am-ի տեղեկություններով, նախապես որոշված էր, որ այս անգամ Մաքսիմ Մանուկյանի փոխարեն Մոնղոլիա մեկնելու էր Արթուր Շահինյանը, սակայն նա վերջին մարզման ժամանակ ոտքի վնասվածք է ստացել ու Մոնղոլիա կրկին մեկնել է Մանուկյանը:
Մոնղոլիայում ուղեգիր կնվաճեն ըստ քաշային կարգերի 1-ից մաքուր 3-րդ տեղեր զբաղեցնող ըմբիշները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արսեն Ջուլֆալակյանի ՖԲ էջի