Եվրոպայի հանրային փոստային օպերատորների ասոցիացիայի՝ PostEurop-ի տարեկան 31-րդ լիագումար համաժողովի ընթացքում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երևանյան համաժողովին նվիրված Գեղաթերթիկ մեկ նամականիշով: Մարման պաշտոնական արարողությանը մասնակցեցին Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը, «PostEurop»-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան Փոլ Ֆորսևիլը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ, «ՀայՓոստ» ՓԲԸ Դիտորդ Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:
Տեխնիկական տվյալներ.
Անվանումը. PostEurop-ի տարեկան 31-րդ լիագումար համաժողով,
Կարդացեք նաև
Թողարկման օր՝ 20 ապրիլի 2016թ.
Հեղինակներ՝ Խուան Պաբլո Գեչիջյան, Վահագն Մկրտչյան
Նամականիշի չափ՝ 43,2 x 43,2 մմ
Գեղաթերթիկի չափ՝ 120 x 60մմ
Տպաքանակը՝ 20 000
Տպարան` Lowe-Martin, Կանադա
Գեղաթերթիկը ձևավորված է երևանյան համաժողովի խորհրդանիշի տեսքով և ձևով. երկու իրար վրա դրված ծրար, որոնք հիշեցնում են Սիսն ուՄասիսը:
«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ