Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեծ քանակությամբ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների նվիրատվություն Հայաստանի առողջապահական համակարգին

Ապրիլ 20,2016 17:39

«Լեյկո» և «ԼեյկոԱլեքս» ընկերությունների կողմից մեծ քանակությամբ դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ են նվիրաբերել ՀՀ առողջապահության նախարարությանը: Նախաձեռնությունը Գառնիկ և Գագիկ Ալեքսանյան եղբայրներինն է:
Այսօր ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ այցի ժամանակ ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը ծանոթացել է տրամադրված ապրանքներին, շնորհակալություն հայտնել ընկերություններին նվիրատվության համար:
Եղբայրների խոսքով` սա ընդամենը փոքր նվեր է ՀՀ առողջապահության նախարարությանը:

Իրենք պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում շարունակական աջակցություն ցուցաբերել մեր երկրի բնակչությանը:
Նշենք, որ «Լեյկո» ընկերությունը հաջողված գործունեություն է ծավալում Ռուսաստանի Տվեր քաղաքում, իսկ «Լեյկո-Ալեքս»-ը ` Հայաստանում:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930