Ինչպես հայտնի է՝ գյումրեցի անօթեւան ընտանիքներին տնակներից փրկելու Հայկ Բարսեղյանի հեղինակած «SOS Գյումրի» ծրագրին մասնակցություն է ունեցել նաեւ ԱԺ՝ Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Արման Սահակյանը: Նա մեկ բնակարան էր գնել այս ծրագրի համար:
Հայկ Բարսեղյանն Aravot.am-ին փոխանցեց, որ «SOS Գյումրի» ծրագրի բնակարաններից մեկը կտրամադրեն զինվորականի ընտանիքի, դա Արման Սահակյանի նվիրած բնակարանն է. այդպես է նախընտրել պատգամավորը:
Սակայն, ըստ Հայկ Բարսեղյանի, դեռ հստակեցված չէ, թե ում կնվիրեն. հնարավոր է՝ բնակարանի կարիք ունենա արցախյան պատերազմում նահատակված հերոսներից որեւէ մեկի կամ ասենք ծառայության մեջ գտնվող որեւէ զինվորականի ընտանիք:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ