Այսօր առցանց «Առավոտի» ուղիղ եթերում ժամը 18.30-ին դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը:
Քննարկման թեման է՝ ԼՂՀ Թալիշ գյուղից տեղահանված բնակիչները, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, արդյոք պետական որեւէ աջակցություն ստացե՞լ են, թե ոչ, որտե՞ղ են բնակվում թալիշցիները, պետական ո՞ր գերատեսչությունն է պարտավոր օգնել եւ ի՞նչ տեսակի աջակցություն պետք է տրամադրվի նրանց:
Հաղորդման հյուրերն են՝ «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը եւ «Պահապան արծիվներ» վետերանների հ/կ-ի ներկայացուցիչ, թալիշցի վետերանների միության հիմնադիր քարտուղար Սլավա Բայունցը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը կվարի Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ