Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինվորների մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից է»

Ապրիլ 20,2016 17:03

«Մեր այցելությունները զինվորների ընտանիքներ ցույց են տալիս, որ շատերը սոցիալապես անապահով վիճակում են: Համաշխարհային բանկի տվյալներով` ՀՀ-ում աղքատությունը 76 տոկոս է: Պարզ չէ՞, որ զինվորների ընտանիքների մեծ մասն էլ անապահով է: Ուստի ակնկալել, որ բանակ գնացած զինվորների ընտանիքները պետք է ապահովված լինեն, իզուր է: Այստեղ ի՞նչ անի պաշտպանության նախարարը: Իշխանությունն այս ամենից պետք է հետեւություն անի»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Նա վկայակոչեց հայաստանյան վիճակագրական տվյալները, որոնց համաձայն` մեր երկրում աղքատությունը 30 տոկոս է. «Պարզ է, որ այդպես չէ: Աղքատությունը ձեռնտու է իշխանություններին, որ ընտրությունների ժամանակ 5000 դրամով մարդու ձայնն առնեն»,-փոքր-ինչ բարկացած` ասաց Անահիտ Բախշյանը:

anahit-baxshyan

Նա նկատեց, որ երեկ ՀՀ նախագահն Արցախում փառաբանեց մեր զինվորին, ապա Անահիտ Բախշյանը հարցադրում արեց. «Այդ զինվորը պաշտպանեց մեր արժանապատվությունը, իսկ մեր իշխանությո՞ւնը երբ պետք է դառնա ամենակարգապահը եւ խելացին»:

Տիկին Բախշյանը նաեւ տեղեկացրեց, որ գրավոր դիմում է հղել քաղաքապետին` առաջարկելով քառօրյա պատերազմի ընթացքում հայրենիքը պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարան հատկացնել: Խոսքը զինծառայող Հրաչ Մուրադյանի եւ ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանի ընտանիքների մասին է, որոնք վարձով են բնակվում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930