Թալիշցի 46-ամյա Անահիտ Խալափյանն ու 4 որդիները ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը հանկարծակի են եկել հրետակոծություններից։
«Ասի երևի սովորական ա էլի, չէի վեր կենում տեղիցս, պառկած էի, մեկ էլ տեսա չէ, գլխներիս վերևով ա անցնում սնարյադները, տեսա, որ մոտիկ ա ձենը գալիս, վախեցա»,- հիշում է տիկին Անահիտը։
Թալիշի ուղղությամբ ադրբեջանցիներն այս անգամ կրակել են մեծ տրամաչափի զենքերից։ Քանդվել է Խալափյանների տան մեծ մասը, փշրվել պատուհանները։ Հայտնվելով բաց կրակի տակ՝ ընտանիքը վայրկյանների ընթացքում հասցրել է տեղափոխվել նկուղ։
«Ոնց որ սպասես քո մահվան, ամեն վայրկյան սպասում էինք, որ պիտի մահանանք, վախենում էինք, դողում։ Տղաս մենակ հասցրել է գնալ վեշերը բերի ու կոշիկները, որ հագնենք դուրս գանք, պայուսակի մեջ էլ մեր անձնագիրն է եղել»,- ասում է Անահիտ Խալափյանը։
Կարդացեք նաև
Տիկին Անահիտն ու որդին՝ Ռուբենը Երևանում ապրում են քրոջ բնակարանում։ Ավագ որդին պայմանագրային զինծառայող է Արցախում, ժամանակ առ ժամանակ լինում է գյուղում։
«Կուզեինք հետ գնայինք, բայց որ մտածում ես մեկ էլ հետ գնաս տուն տեղ դնես, մեկ էլ թողնես գաս, արդեն կլինի երրորդ անգամը»։ Ո՞ր դեպքում հետ կգնաք տիկին Անահիտ, պատասխանում է. «Որ իմանաս, կռիվ չկա, կռիվը վերջացել ա»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ