Արցախի կառավարությունը շարունակում է ապավինել սփյուռքահայերի օգնությանը: Պաշտոնապես հրապարակած ցուցակներում պարզ երեւում է, որ ամենաքիչ հանգանակությունը դեպի Արցախ ուղղվել է Եվրոպայից, որտեղ գործում են նաեւ ԼՂՀ մշտական ներկայացուցչություններ: Սակայն, օրինակ, Եվրամիության թերեւս տնտեսապես ամենազարգացած ու քաղաքական առաջատար Գերմանիայում մշտական ներկայացուցիչն այս օրերին Արցախում է: Չկա՞ ն անելիքներ Բեռլինում:
Հարություն Գրիգորյանը, որը 2010 թ-ից ԼՂՀ մշտական ներկայացուցիչն է Բեռլինում, ապրիլի-26 ին հանդես է գալու դասախոսությամբ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AFD) կուսակցության հարթակում` ներկայացնելով Հայաստանի քաղաքական ու տնտեսական զարգացման ուղին:
Այս կուսակցությունն է, որ գերմանական հասարակության մի լայն զանգվածի փողոց է դուրս բերել ` ընդդեմ Գերմանիայում բնակվող օտարերկրացիների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների, Սիրիայից ու պատերազմական այլ գոտիներից Գերմանիայում ապաստան փնտրող փախստականների:
Այս կուսակցությունն է, որ շատերին հիշեցնում է Գերմանիայի դառը անցյալը` նացիզմի ու անտիսեմիտիզմի մի շարք գաղափարներով:
Կարդացեք նաև
Այս կուսակցությունն է, որ փորձում է քանդել Գերմանիայում ժողովրդավարության հիմքերը` ռասիզմի ու անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելով:
Այս կուսակցությունն է, որ պառակտում է գերմանական հասարակությունը:
Նման բնորոշումներն այս կամ այն կերպով տեղ են գտել ոչ միայն հրեական ու իսլամական համայնքների ներկայացուցիչների ելույթներում ու բաց նամակներում, այլեւ գերմանական քաղաքական եւ հասարակական միավորները եւս ծայրահեղ քննադատաբար են մոտենում AFD -ի գործողություններին:
AFD-ն արդեն հաղթանակներ տարել է գերմանական որոշ երկրամասային ընտրություններում, սակայն կանցլեր Անգելա Մերկելի կոալիցիան եւ ընդդիմությունն անհանգստացած են սպասվող 2017 թ Բունդեսթագի ընտրություններում AFD-ի` խորհրդարան մոտք գործելով, ուստի, կարծես թե բոլոր կողմերն են փորձում ուժերը կենտրոնացնել` AFD-ի քայլերը հնարավորինս չեզոքացնելու համար: Միջազգային հանրությունը եւս զգուշավոր է գնահատականների մեջ: Այն ինչ Արցախից շտապում են շնորհավորել AFD հաղթանակը:
Artsakhpress-ը մարտի 15-ին գրում է, Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հրավերով Գերմանիայում դիտորդական առաքելություն է իրականացրել Բադեն-Վյուրտենբերգում:
«Ազատ հայրենիք» կուսակցության մամլո ծառայությունը տարածում է լուսանկարներ` գրությամբ. Արցախի Հանրապետության իշխող կուսակցության խոսնակը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ղեկավարին է փոխանցել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորանքները երկրամասային խորհրդարանական ընտրություններում ունեցած բարձր արդյունքների կապակցությամբ:
Այս անգամ ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը ելույթ կունենա AFD լսարանի առաջ: Հայկական շրջանակները Բեռլինում անհանգստացած են, որոշները զարմացած, մյուսները չեն հավատում իրողությանը:
Գերմանիայում ՀՀ դեսպանությունից խուսափում են որեւէ մեկնաբանություն տալ: Արդյոք չկա՞ մտահոգություն. չսեւացնել մասնավորապես ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ նախագահի բեռլինյան պաշտոնական այցի ընթացքում Գերմանիայում ձեռք բերած արդյունքները:
Հայ-գերմանական ընկերության ղեկավար Րաֆֆի Քանդյանի մոտեցումն այս հարցում ավելի քան հստակ է. AFD հարթակը Հայաստանին եւ Արցախին դժվար թե օգուտ բերի: «Անկախ նրանից, թե ով է համագործակցում AFD-ի հետ, պետք է հաշվի առնել, որ այս կառույցն ունի շատ մեղմ ասած ոչ դրական համբավ»,- նշում է Քանդյանն ու ավելացնում. «Հայկական հարցը ժամանակին տարբեր ուժեր փորձել են օգտագործել»:
Հայկական կողմի միամտությունն է, թե արցախյան իշխանությունների դիվանագիտությունը, որ ԼՂՀ ներկայացուցիչը ելույթ է նախապատրաստում AFD հարթակում, Քանդյանը թողնում է ավելորդ ենթադրությունները. «Մտածված է պետք գործել»:
Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բեռլին
Меня поражает примитивное рассуждение автора статьи, который не ведая зачем находится в Арцахе постоянный представитель НКР в Германии Арутюн Григорян, заведомо пытается читателей уважаемого сайта ввести в заблуждение и опорочить громадную работу, которую выполняет наш представитель. Очевидно, что автор выполняет специальный заказ грязных людей, очерняя тем самым не только представителя, но и все армянство.Намеченное выступление представителя Карабаха на форуме оппозиционной партии чрезвычайно важно. Меня тошнит от деятельности наших псевдопатриотов дипломатов, у которых вся деятельность направлена разве что на взаимоотношениях с 2-3 политическими деятелями Германии, которые поддерживают Армению и Карабах. Необходимо работать именно с противниками и делать их нашими союзниками. А вам я советую заняться серьезными делами, а не развивать демагогию и скрывать бездеятельность заказчиков вашей статьи.
Ինձ հետաքրքիր է, արդյոք հեղինակը գոնե մոտավորապես պատկերացնում է, թե ինչ քաղաքական իրականության մեջ է հայտնվել Գերմանիան Մեկելի անհեռատես ու ոչ ազգանպաստ քաղաքականության շնորհիվ? Երբ երկիրը լցված է փախստականներով, որոնցից շատերը պոտենցիալ վտանգ են ներկայացնում բնակչության համար, թուրքերով, որոնք իրենց ահռելի քանակի շնորհիվ արդեն իրենց կամքն են թելադրում կառավարությանը: Վերջ տվեք AFD-ն ներկայացրել իբրև էքստրեմիստ կազմակերպություն, ամբողջ Եվրոպայում են ակտիվանում աջերը, և դա բնական ռեակցիա է այն քաղաքականությանը, որը վարում են այսօրվա քաղաքական ուժերը: Իսկ միթե Արցախում անելիք չկա? Կամ պարզ չէ ինչու է ԼՂՀ ներկայացուցիչը այս պահին Արցախում? Բավականին ոչ պրոֆեսիոնալ և կողմնակալ հոդված է, ինչ-ինչ քաղաքական շահերը առաջ տանելու նպատակով:
Կարող եք չխոսելով ամբողջ Գերմանիայի անունից? Եթե որոշ շրջաններում այդ կուսակցությունը հաղթել է, նշանակում է համակիրներ ունի և նրանց կարծիքը պետք է ևս հաշվի առնել: Այդ կուսակցությունը միակն էր, որ պաշտոնապես դիտորդներ է ուղարկել ԼՂՀ պառլամենտական ընտրությունների ժամանակ և խոսել է բազմիցս Ցեղասպանության մասին: Ինչ են անում այդ ուղղությամբ իշխող կուսակցությունները? Ոչինչ: Հետևաբար էլ համագործակցում ենք այն ուժերի հետ, որոնք հայանպաստ գործունեություն են ծավալում, ի հակադրություն ձեզ, որ տպագրում եք նման հոդվածներ:
This is a badly written article obviously with the sole purpose of slandering. The standard is typical of local German mainstream media copy-pasting, yellow journalism and fear mongering. Moreover, it will be quite interesting how the German ruling party will handle the Genocide recognition issue in the parliament in June, taking into account the strong Turkish lobby inside Germany already sending warning signals regarding the recognition issue, something that the AFD outright stood up against this lobby and clearly condemned it, while the ruling party still dances around the word and avoids it.
AfD-ն Գերմանիայում ՄԻԱԿ կուսակցությունն է որ մեր շահերից է հանդես գալիս; ինչպես նաև քննադատել թուրքերի ներհոսքը և չի փորձել շահել վերջիններիս ձայնը։ Ինձ համար նախընտրելի է հայամետ ազգայնական Գերմանիան, քան թուրքամետ ուժերը