Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողներ առանց սահմանների». Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության համաշխարհային աղյուսակում

Ապրիլ 20,2016 15:45

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2016 թվականի մամուլի ազատության համաշխարհային աղյուսակը: Այդ աղյուսակում Հայաստանը առաջընթաց է գրանցել, նա զբաղեցնում է 74-րդ տեղը, երբ 2015 թվականի տվյալներով 78-րդ տեղում էր:

Կազմակերպությունը նշում է, որ Հայաստանում տպագիր լրատվամիջոցները բազմազան են եւ բեւեռացված, հետաքննական լրագրությունը բարգավաճում է համացանցում, սակայն բազմակարծությունը հեռարձակվող լրատվամիջոցներում հետ է մնում:

Կազմակերպությունը նաեւ մտահոգիչ է համարում, որ Հայաստանում լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունը շարունակում է անպատիժ մնալ:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, ամենաազատ մամուլն ունեն Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, իսկ վատ արդյունքներ են գրանցել Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան եւ Էրիթրեան:

Մեր հարեւաններ Վրաստանը եւ Իրանը եւս առաջընթաց են գրանցել՝ համապատասխանաբար զբաղեցնելով 65-րդ եւ 169-րդ տեղերը: Իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը հետընթաց են գրանցել՝ համապատասխանաբար զբաղեցնելով 151-րդ եւ 163-րդ տեղերը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930