Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանում լարված իրավիճակի հետ կապված՝ այս պահին մենք միտինգ չենք անի». Արամ Մանուկյան

Ապրիլ 20,2016 15:35

ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, ըստ որի, շարունակելու է իր պայքարը՝ Ընտրական օրենսգրքի արմատական բարեփոխումների համար:

Այսօր «Մեդիա կենտրոնում» հարցին՝ հնարավո՞ր է փողոց տեղափոխվի այդ պայքարը եւ լինեն հանրահավաքներ՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պատասխանեց. «Ամեն ինչ անելու ենք, հանդիպելու ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ: Բայց այս պահին մենք միտինգ չենք անի: Սահմանում լարված իրավիճակի հետ կապված՝ անգամ դրա մասին այս պահին մենք չենք մտածում»:

Թե ինչ միջոցառումներ են իրականացնելու՝ Արամ Մանուկյանն ասաց, որ առաջիկայում կտեսնենք:

Ըստ նրա, չնայած «4+4+4» ձեւաչափով քննարկումները չավարտվեցին կոնսենսուսով, բայց իրենք դեռեւս հույս ունեն, որ իշխանությունները ողջախոհ կգտնվեն. «Այս քաղաքական իրավիճակում պարտավոր են քննարկել: Իշխանությունները դեռեւս շանս ունեն, ժամանակ ունեն, որ իրենց իսկ վիճակն ամրապնդելու համար գնան հասարակությանն ընդառաջ՝ վստահությունը բարձրացնելու: Այլ կերպ հասարակության մեջ նորմալ իրավիճակ հնարավոր չէ ստեղծել: Չեն գնա այդ քայլին՝ մեղքը իրենց վիզը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930