Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսական զենքից է զոհվում հայ զինվորը. Ինչո՞ւ Թաթուլ Մանասերյանը կոչ չի անում հրաժարվել նաեւ ռուսական ապրանքներից (Տեսանյութ)

Ապրիլ 20,2016 14:55

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից, որն այսօր կոչ էր անում հրաժարվել թուրքական ապրանք գնելուց, որի համար վճարած գումարներն ուղղվում են թուրքական զենքի արտադրությանը, որից էլ սահմանի վրա սպանվում է հայ զինվորը, հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ նա չի առաջարկում ռուսական ապրանքներից էլ հրաժարվել:

Այն դիտարկմանը, թե այսօր հայ զինվորն ավելի շատ զոհվում է ռուսական զենքից, պարոն Մանասերյանն ասաց, որ ինքը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը համարում է «անբարոյականություն»:

Այդուհանդերձ պարոն Մանասերյանը գտնում է, որ ռուսական ապրանքներից հրաժարվելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ Հայաստանին ՌԴ-ն, միայն գումարով չէ զենք տալիս եւ բացի այդ, նա ռազմավարական դաշնակիցն է մեր երկրի:

Այսօր «Տեսակետ» ակումբում, Թաթուլ Մանասերյանը եւ «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամները ներկայացրին, թե ինչու պետք է հրաժարվել թուրքական ապրանքներից: Պարոն Մանասերյանի խոսքերով, աշխարհի որ ծայրում, որ մեկը գնում է թուրքական ապրանք, հովանավորում է ահաբեկչությունը. «Մենք գիտենք, որ Թուրքիան ահաբեկիչներին` ԻԳԻԼ-ին հովանավորող երկրներից մեկն է, հետեւաբար, ով լինի, Բելգիայում, թե մեկ այլ երկրում, եթե գնում է թուրքական ապրանք, ուղղակիորեն հովանավորում է այդ խմբավորումներին»:

Պարոն Մանասերյանը գտնում է, որ տեղական արտադրությունը պետք է զարգացնել ի հաշիվ զրո մաքսատուրքերի. «Միկրոբիզնեսը չպետք է հարկվի»:

Այն հարցին, թե այսօր տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ Թուրքիայի հետ առեւտրային հարաբերությունների մեջ են, եւ սոցիալական խնդիր են լուծում, ինչպես վարվեն այդ քաղաքացիները, երբ այս պահին այլընտրանք չկա, պարոն Մանասերյանն ասաց` այլընտրանքներ կան. «Չկա այդպիսի ապրանք, որտեղ միայն թուրքականն է գերիշխում»:

Մանրամասները` տեսանյութում

«Հանուն օրենքի» նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանի տվյալներով, 2008-2014 թթ.-ին Հայաստանը ներմուծել է 1,5 միլիարդ դոլարի թուրքական ապրանք, իսկ Հայաստանից դեպի Թուրքիա պաշտոնապես արգելված է հայկական ապրանքների ներմուծումը` պայմանավորված Ղարաբաղի հարցով:

Վաղը ժամը 12-ին նախաձեռնության անդամներն ընդդեմ թուրքական ապրանքների կառավարության առջեւ բողոքի ակցիա են կազմակերպելու` կառավարությանն առաջարկելով այլընտրանքներ գտնել եւ հայ գործարարներին առաջարկել` միաժամանակ վերանայելով հարկային ու մաքսային քաղաքականությունը` ի նպաստ գործարարների, որպեսզի նրանք շահագրգռված լինեն նոր շուկաներ փնտրելու եւ գտնելու:
Թաթուլ Մանասերյանի տվյալներով, անկախության տարիների ընթացքում Հայաստանը 8 միլիարդ դոլարի ներմուծում է արել, ինչի համար վճարած գումարները ուղղվել են զենքի արտադրությանը եւ այդ զենքը Թուրքիան այսօր մատակարարում է Ադրբեջանին:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930