Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. ՀՌԱՀ-ը փորձում է դատարանի գործառույթն իր վրա վերցնել

Ապրիլ 20,2016 14:34

«Անընդունելի են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները»,- ապրիլի 20-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ) վերապահվում է լիցենզիան կասեցնելու իրավունք. «Մենք պնդում ենք, որ այդպիսի լիազորություններ կարող է ունենալ միայն դատարանը: Մասնավորապես՝ գործող օրենքով լիցենզիայի դադարեցման համար ՀՌԱՀ-ը պետք է դիմի դատարան եւ այնտեղ այդ հարցը լուծվի: ՀՌԱՀ-ի երկու պատժիչ գործողությունները, այսինքն՝ նախազգուշացնելը եւ տուգանելը իր իրավասության ներքո է, իսկ լիցենզիայի դադարեցման համար ինքը պետք է դիմի դատարան, եւ այնտեղ պետք է հարցը լուծվի: Հիմա մտցնում են նոր պատժամիջոց՝ կասեցում, որը որ ՀՌԱՀ-ը փաստորեն, ըստ այս օրինագծի, իրեն է վերապահում՝ առանց դատարանի որոշման: Ինչը շատ վտանգավոր է, որովհետեւ մենք գիտենք կարող են շատ սուբյեկտիվ մոտեցումներ եւ գնահատականներ լինել, եւ սա ուղղակի դատարանի գործառույթ վերցնել է, ինչը մեր կարծիքով անընդունելի է»:

Աշոտ Մելիքյանը վտանգավոր առաջարկ է համարում այն, որ մալուխային հեռուստաընկերությունները ընտրարշավի ժամանակ իրավունք ունեն վերահեռարձակել միայն վերգետնյա եթերային հեռարձակման հեռուստաընկերությունների ծրագիրը. «Սա ոչ միայն միջամտություն է մալուխային հեռուստաընկերությունների գործունեությանը, այլեւ բիզնեսի առումով է անընդունելի, էլ չեմ ասում, որ սրանից թաքնված գրաքննության հոտ է գալիս»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930