Ապրիլի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը միջոցառման ընդմիջմանը պատասխանեց Aravot.am-ի այն հարցին՝ կիսո՞ւմ է շրջանառվող այն տեսակետը, որ իր՝ Մոսկվա մեկնելը ստորացուցիչ էր Հայաստանի համար:
«Ես կարծում եմ, որ վարչապետը զգացմունքային որոշումներ չպետք է կայացնի եւ ընդառաջի ժողովրդի զգացմունքներին, պետք է մտածենք պետության շահերից ելնելով…ՌԴ կառավարության ղեկավարը այցելեց Հայաստան, մենք քննարկել ենք այդ հարցը:
Իհարկե, կարող էի չմասնակցել եւ հաճոյանալ ժողովրդի այն մասին, որոնք ասում էին՝ պետք չի գնալ, եւ այլն եւ այլն: Ես կարծում եմ, որ գնալը շատ ճիշտ էր, եւ պետք է մտածել համագործակցության մասին, ռազմավարական դաշնակցի մասին: Մենք աշխատում ենք իրենց հետ, կարծում եմ գնալը շատ ճիշտ էր:
Ընդ որում, այնտեղ առաջին իսկ պահից որոշում կայացվեց, որ մայիսի 20-ին պետք է Հայաստանում անցկացվի ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որոշումն էլ միաձայն կայացավ, ու ահա այդ օրը այստեղ անցկացնելու ենք վարչապետների խորհրդի նիստը; Ամեն դեպքում, գնալը շատ արդյունավետ էր, եւ մեր դաշնակցի հետ պետք է մեր հարաբերությունները ամրապնդենք»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ