Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ մարզից դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է ճանապարհվել պարենամթերքի տեսքով աջակցության երկրորդ խմբաքանակը:
Մարզի ղեկավարի հանձնարարությամբ աջակցությունը տրամադրվելու է ԼՂՀ տարբեր վարչական շրջաններին:
Հիշյալ նախաձեռնության շրջանակներում մարզկենտրոնում կրկին կազմակերպվել է մարզի համայնքների ղեկավարների և մարզային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբի հավաք, որտեղ քննարկվել է աջակցության ծրագրի 2-րդ փուլի արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջաններին տրամադրվելիք աջակցության 2-րդ խմբաքանակը տեղափոխող մեքենաներին Կոտայքի մարզպետը վաղ առավոտյան ճանապարհել է մարզկենտրոնից, որից հետ պատասխանատու պաշտոնատար անձանց հետ համատեղ քննարկել աջակցության ծրագրի հաջորդ փուլերի կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Այս նախաձեռնությունն ընդամենը որպես հայի մեր պարտականությունն է և մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր փոքրիկ ներդրումն ունենանք այս կարևորագույն գործում: Մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունը և ԼՂՀ մեր հայրենակիցների կողքին լինելը բոլորիս ամենակարևոր առաքելությունն է»:
Կոտայքի մարզպետարան