Ապրիլի 20-ին, Քրիստափոր Միքայելյան կենտրոնում, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդիպեցին Եվրոպայի Ասորիների միության նախագահ Լահդո Հոբիլի, Եզդիների «Սինջար» խորհրդի նախագահ Ֆիքրեթ Իգրեկի, Ֆրանսիայի եզդիական կազմակերպությունների դաշնության նախագահ Թամազ Դասենի, «Մեդիա Շանգալ» Եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանի եւ ՌԴ Կամչատկայի երկրամասի Դումայի պատգամավոր Ռաշիդ Շամոյանի հետ:
Հյուրերը նշեցին, որ իրենց ժողովուրդները Հայաստանում գտել են իրենց երկրորդ հայրենիքը: Ոչ մի տեղ նրանք սեփական իրավունքների իրացման այնպիսի լայն հնարավորություններ չեն ունեցել ինչպես Հայաստանում:
Ներկաները անդրադարձան անհանգիստ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ եղբայր ժողովուրդներին բաժին ընկած փորձություններին:
Քննարկվեց տարբեր երկրներում եւ միջազգային կազմակերպություններում համագործակցելու եւ ընդհանուր աշխատանքները համադրելու խնդիրը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նման հանդիպումները կունենան շարունակական բնույթ:
Կարդացեք նաև
ՀՅԴ մամլո Դիվան