Բաթումում կայացել է ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրի» երրորդ մրցաշարի 12 մասնակիցների վիճակահանությունը: Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանն այսօր մեկնարկային տուրում սեւերով խաղալու է Ալմիրա Սկրիպչենկոյի (Ֆրանսիա) հետ:
«Գրան Պրիի» այս փուլին, բացի Էլինայից եւ Ալմիրայից, մասնակցում են Մարիա եւ Աննա Մուզիչուկ քույրերը, Ալեքսանդրա Կոստենյուկը, Նանա Ձագնիձեն, Ժաո Քսյուն, Վալենտինա Գունինան, Բելա Խոթենաշվիլին, Լելա Ջավախիշվիլին, Նինո Բացիլաշվիլին եւ Օլգա Գիրյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ՖԲ էջի