Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարև Երևան»-ն առաջարկում է բնակարան հատկացնել զոհված զինծառայողների ընտանիքիներին

Ապրիլ 20,2016 12:37

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Իհարկե, տեղյակ եք, որ ապրիլյան պատերազմում զոհված երևանցիներից Սարգիս Խալաֆյանի ու Հրաչ Մուրադյանի ընտանիքներն ապրում են վարձով:

Սարգիս Խալաֆյան

Սարգիս Խալաֆյան

Սարգիս Խալաֆյանն ունի 4 չափահաս, իսկ Հրաչ Մուրադյանը 3 անչափահաս՝ 8, 6 և 2 տարեկան երեխաներ:

Հրաչ Մուրադյան

Հրաչ Մուրադյան

Երևանի ավագանու փետրվարյան նիստում հաստատել ենք Երևանի սեփականություն հանդիսացող գույքի ցանկը, որտեղ առկա է մոտ 440 բնակարան:

Վստահ եմ, որ Դուք ևս մտահոգ եք լուծել այս ընտանիքների բնակարանների խնդիրը, ավելին՝ պարտավորված եք Ձեզ զգում:

Առաջարկում ենք Երևանի ավագանու մոտակա նիստում ներկայացնել այս ընտանիքներին բնակարան հատկացնելու մասին համապատասխան նախագիծ, որը Ձեր իրավասությունն է:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930