Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և նորանշանակ վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին։ Այս մասին հաղորդում է Грузия Online լրատվական կայքը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սահակաշվիլին այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում. «Նախագահ Պորոշենկոն նախագահի աշխատակազմ է հրավիրել վարչապետ Գրոյսմանին և ինձ, որպեսզի քննարկենք այն հարցերը, որոնք ես բարձրաձայնել եմ ոչ մեկ անգամ»։
Ուկրաինայի նորընտիր վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը մի քանի օր է խնդրել, որպեսզի ձևակերպի և ներկայացնի իր առաջարկներն ու նոր կառավարության ծրագիրը։