Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Մենք մեր հույսը դնում ենք մեր ուժերի վրա». «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 20,2016 12:08

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին հնարավորություն ունեցա զրույց ունենալ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Զրույցը բավականին երկար տեւեց, այն լրագրողական նյութ դարձավ դրսի՝ արտասահմանի լսարանի համար։ Հարցազրույցը Հայաստանում չի հրապարակվել, այս պահին նպատակահարմար գտանք այն ներկայացնելու նաեւ հայ հասարակությանը։

– Ինչպե՞ս է պաշտոնական Երեւանը վերաբերվում այն հանգամանքին, որ ՀՀ ռազմավարական դաշնակից եւ, ըստ էության, մեր անվտանգության թիվ մեկ երաշխավոր Ռուսաստանն ակտիվ տեմպերով զենք- զինամթերքով է ապահովում Ադրբեջանին։ Այս առումով խանդի զգացում կա՞, թե նորմալ բիզնես նախագիծ է տեղի ունեցողը, որին պետք է հենց այդպես էլ վերաբերվել։

 – Մեր հարեւաններն ինքնուրույն են վարում իրենց ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Բնականաբար, մեզ մտահոգում է մեր հակառակորդի՝ սպառազինության նման ծավալների գնման տեմպը։ Անկասկած, Ռուսաստանից զինամթերքի ձեռքբերումը մեզ համար այլ հարթությունում է, քանի որ, այո՛, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է։

Ավելին՝ Հայաստանը եւ Ռուսաստանը միեւնույն կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամներ են, հետեւապես փոխադարձ հանձնառություններ ունեն նաեւ բազմակողմ հարաբերությունների ձեւաչափում։

Վերջին տարիների ընթացքում ՀԱՊԿ համատեքստում մեր «դաշնակցային ուշադրությունը» հիմնականում սեւեռված է հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման վրա, թե՛ օպերատիվ եւ մարտական պատրաստության, թե՛ իրավապայմանագրային հենքի կատարելագործման դիտանկյունից։

Շատ կարեւոր է նաեւ չմոռանալ, որ իրենց ծանրակշիռ դերն ունեն «Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը», որոնց հայկական բաղադրիչի՝ սպառազինությամբ հագեցումը մեր գլխավոր առաջնահերթություններից է։

Այսօր մենք ստանում ենք աջակցություն, լայն աջակցություն եւ դրա շրջանակներում է, որ կարողանում ենք մեր մարտական կարողությունները համապատասխան աստիճանի վրա պահել ու զարգացնել։ Դա վերաբերում է եւ ռազմատեխնիկական համագործակցությանը՝ ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերմանը, ե՛ւ ռազմական կրթությանը, ե՛ւ մնացած բոլոր ոլորտներին։

Հայաստանի Հանրապետության անվտանգության թիվ մեկ երաշխավորը ՀՀ զինված ուժերն են։ Սա երբեք չպետք է մոռանալ։ Մենք պաշտպանական քաղաքականությունը իրականացնում ենք նախաձեռնողականության դիրքերից անվտանգության բոլոր համակարգերի եւ երկկողմ համագործակցության շրջանակներում բոլոր երկրների հետ։ Եվ չնայած այս ամենին՝ մենք մեր հույսը դնում ենք մեր ուժերի վրա:

 

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930