Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բնակարանների գները թանկացե՞լ են. «Ժողովուրդ»

Ապրիլ 20,2016 12:04

Ըստ ԱՎԾ-ի՝ Երեւանում բնակարանների շուկայական միջին գները բարձրացել են։ Օրինակ՝ բնակարանների 1 քմ մակերեսի գինը Կենտրոն վարչական շրջանում կազմել է 428 հազար դրամ։ Այս գինը մայրաքաղաք Երեւանում ամենաթանկն է։

Կենտրոն վարչական շրջանին հաջորդում է Արաբկիրը, որտեղ բնակարանի 1 քմ-ի շուկայական գինը այս տարվա փետրվարին կազմել Է 356 հազար 900 դրամ։

Ամենացածր գինը Նուբարաշենում է, որտեղ այս տարվա փետրվարին բնակարանի 1 քմ-ն կազմել է 157 հազար 150 դրամ։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակարանի 1 քմ-ի գինը այս տարվա փետրվարին կազմել է 243 հազար 850 դրամ։ Այն այս տարվա հունվարի համեմատ 100 դրամով է բարձրացել, իսկ անցած տարվա փետրվարի համեմատ՝ 850 դրամով։

Նույն իրավիճակն է նաեւ Աջափնյակ վարչական շրջանում, Դավթաշենում, Շենգավիթում, Էրեբունիում, Ավանում, Նոր Նորքում, Քանաքեռ-Զեյթունում եւ Արաբկիրում։ Այստեղ եւս 1քմ-ի գինը բարձրացել է 100 դրամից մինչեւ 1500 դրամով։

Ուշագրավ է, որ միայն Կենտրոն վարչական շրջանում է, որ 2016 թվականի փետրվարին գները պահպանվել են ե՛ւ այս տարվա հունվարի, ե՛ւ անցած տարվա փետրվարի համեմատ։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930