Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունվարի 1-ի դրությամբ օֆշորներից իրականացված «օտարերկրյա» ներդրումների ծավալը գերազանցում է մեկ տրիլիոն դրամը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 20,2016 11:48

ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց հայտնի «Պանամական փաստաթղթերում» իր անունը հայտնվելու կապակցությամբ։

Իհարկե, անհասկանալի է, թե ինչու էր Միհրան Պողոսյանը դեռ մի 20 օր առաջ հայտարարում, թե «Պանամական փաստաթղթերի» մասին հրապարակումներում իր անվան հետ կապված տեղեկությունները «չեն համապատասխանում իրականությանը», իսկ դրանից հետո հրաժարական է տալիս։ Ինչպե՞ս կարելի է հրաժարական տալ «իրականությանը չհամապատասխանող» տեղեկությունների պատճառով։

Ու կարող է տպավորություն ստեղծվել, թե օֆշորային այս պատմությունը բացառիկ է Հայաստանի համար։ Իրականությունը, ցավոք սրտի, ճիշտ հակառակն է։ Օֆշորային տզրուկ ընկերությունները շատ վաղուցվանից կպած են մեր տնտեսության մարմնին ու ագահաբար ծծում են մեր երկրի հյութերը։ Դա երեւում է նույնիսկ պաշտոնական վիճակագրությունից։

Հայաստանում օտարերկրյա ներդրումների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունների մեջ օֆշորների ներկայությունը սովորական երեւույթ է։

Բերենք ամենաթարմ տվյալները։ ՀՀ տնտեսության մեջ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ օֆշորներից իրականացված «օտարերկրյա» ներդրումների ծավալը (զուտ ներհոսքը) գերազանցում է մեկ տրիլիոն դրամը կամ ավելի քան 2 միլիարդ դոլարը։ Օֆշորներից եկած այս գումարները հիմնականում ներդրվել են անշարժ գույքի շուկայում եւ հանքարդյունաբերությունում։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930