Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ գլխավոր քարտուղար. ՀՀ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ապահովումը կախված է նաև ընդդիմությունից

Ապրիլ 20,2016 11:25

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստին ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, անդրադառնալով ՀՀ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալված քննարկումներին, ևս մեկ անգամ շեշտեց, որ այս հարցում անհրաժեշտ է ապահովել կոնսենսուս:

Պարոն Յագլանդին Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հարց հղեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Պարոն Զուրաբյանը մասնավորապես խոսեց այս հարցում ընդդիմություն, իշխանություն և քաղաքացիական հասարակություն եռակողմ բանակցություններում ընդհանուր հայտարարի բացակայության մասին: Նա նաև հայտարարեց, թե այն հինգ պահանջները, որոնք ներկայացրել էին ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը, իշխանության կողմից չեն ընդունվել:

zourabyan

Այնուհետև Լևոն Զուրաբյանը պարոն Յագլանգդին հարցրեց. «Հնարավոր համարո՞ւմ եք, որ Դուք անձամբ դիմեք ՀՀ իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան կոնսենսուս ձևավորել ընտրական օրենսգրքի շուրջ»:

ԵԽ գլխավոր քարտուղարը` ի պատասխան հարցի հիշեցրեց, որ կոնսենսուսի ապահովումը կախված է նաև ընդդիմությունից ու ասաց. «Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս ապահովելը միշտ կարևորել եմ: Այո, մենք հորդորել ենք ՀՀ իշխանություններին ապահովել այդ կոնսենսուսը, բայց դա նաև կախված է ընդդիմությունից: Մենք պատրաստ ենք աջակցել երկու կողմերին, որպեսզի ընդդիմություն-իշխանություն արդար մրցակցություն ապահովվի ընդդիմության` իշխանության հասնելու համար»:

Պարոն Յագլանդը եզրափակելով` ևս մեկ անգամ շեշտեց, որ իր համար սկզբունքային է, որ այնպիսի փաստաթղթերը, ինչպիսիք են Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը, հիմնված լինեն կոնսենսուսի վրա`քաղաքացիական հասարակության ներգրավվածությամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930